Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շուշեցիների 70 տոկոսը գտնվում են Արցախում, մնացածը՝ ՀՀ-ում․ Շուշիի քաղաքապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը նոյեմբերի 9-ից հետո տեղափոխվել է Ստեփանակերտ, տեղավորվել է հյուրանոցներից մեկում, այսպես կոչված, Շուշիի քաղաքապետարանի գրասենյակում, որտեղ էլ համակարգում է քաղաքացիներին տրվող օգնությունները։

«Առայժմ մեր շուշեցիներից ՀՀ կառավարության որոշումով 300 հազար դրամ են տալիս նրանց, ովքեր կացարաններ են թողել, և դրանք այսօր գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, և ովքեր բնակվել են Շուշի քաղաքում փաստացի գրանցումով առնվազն երեք և ավելի ամիսներ, այդ ցուցակների հետ կապված մենք ճշտումներ ենք անում և տրամադրում ՀՀ կառավարություն։ Մեծամասնությամբ մարդիկ արդեն ֆինանսավորվել են, կան մարդիկ, որոնք Շուշիում բնակվում էին, սակայն գրանցված չէին, օրինակ, զինվորականներ, նրանց էլ ենք տեղեկանք տրամադրում, որպես 300 հազար դրամ ստանան»,- 168.amի հետ զրույցում ասել է Արծվիկ Սարգսյանը։

Նա նաև ընդգծեց, որ այսօր շուշեցիների 70 տոկոսը գտնվում են Արցախում, մնացածը՝ ՀՀ-ում, ովքեր կարողացել են տան հարցերը լուծել, վերադարձել են Արցախ։

«Ճիշտ է, վիճակը ծանր է, փոխհատուցում տալիս են, բայց բնակիչներին չի բավարարում այն, ինչը տրվում է։ Հենց կացարաններ ու տներ կառուցենք, մարդիկ լրիվությամբ կվերադառնան, մարդիկ ուզում են վերադառնալ Արցախ, դիմում են, ուղղակի այս պահին տեղ չունենք»,- շեշտեց նա։

Անդրադառնալով Ալիևի այցին Շուշի, որտեղ հերթական հակահայ հայտարարությամբ էր հանդես եկել՝ ասելով, որ, եթե հայերը նորից փորձեն մտածել Շուշին ու Արցախն ազատագրելու համար, ապա կարժանանան Ադրբեջանի «երկաթյա բռունցքին», Արծվիկ Սարգսյանը նկատեց՝ ադրբեջանցին մնում է  ադրբեջանցի։

«Ես չեմ մտածում, որ մենք իրենց հետ եղբայրական հարաբերություններ կամ շփումներ կունենանք, որովհետև այդ մարդիկ այդ մակարդակն ունեն, երբ ձեռք են բարձրացնում երեխայի վրա, տարիքավոր մարդու են տանջամահ անում, խոշտանգում, սպանում։ Քարինտակում վերջերս 58-ամյա կնոջ էին խոշտանգել ու սպանել, նրանց հետ ինչ խոսես։ Թող Ալիևը չխոսի, սա նրա պատերազմը չէր, Արցախի այս երրորդ պատերազմում հայկական կողմը կռվում էր չորս պետության դեմ՝ Թուրքիայի գլխավորությամբ, որով իրենք կարողացել են հաղթել ու առաջ անցնել։ Մենք Ադրբեջանի հետ կռվել ենք, ու մենք ենք հաղթել, տեսել ենք միշտ փախչող ասկյարներ։ Իրենք ավելի լավ էին զինված, օդային ռմբակոծությունները, ԱԹՍ-ներն ավելի շատ էին, ու մերոնք չէին կարողանում կանխեին, դրա համար իրենք հաջողության հասան։ Այսօր հայն ընկճված վիճակում է, բայց կարծում եմ՝ սա ժամանակավոր ընկճվածություն է, մեզ պետք է ուժեղ, հայրենասեր, տրամադրված ղեկավարություն, որպեսզի կարողանան նորից մեր զինվորի ոգին բարձրացնել, որ կարողանանք հաղթանակների հասնել։ Հիմա էլ եթե Թուրքիան ու այլ պետություն չխառնվի, հիմա էլ կարող ենք ազատագրել Շուշին։ Նրանք շատ էին, դրա համար այսպես եղավ, ու մեր անկազմակերպվածությունը կար»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է Շուշիի անկմանը և ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերին, Արծվիկ Սարգսյանն ասաց. «Շուշիի հանձնման օրը ես այնտեղ էի, բայց ասեմ, որ այստեղ կրկին անկազմակերպվածությունն է եղել, շատ քանակի զորք ենք ունեցել, ուղղակի կազմակերպված չէր, հրամանատարական կազմ չի եղել, հրաման տվող չի եղել, զինվորներն առանց հրամանատարի են եղել։  Հետո մենք ինչո՞ւ պետք է Շուշիի մատույցներում կռվեինք, եթե կարելի էր կռիվը վարել ճանապարհին, Քարինտակի ձորում նրանց ողնաշարը պետք է ջարդեինք և առաջ շարժվեինք։ Ինչ վերաբերում է Շուշիի ազատագրմանը, ապա եթե պատերազմն ավարտվել էր, ու այսպես չլիներ, մեկից մեկ է Շուշիի ազատագրումը, ի՞նչ կա, որ չազատագրենք։ Բայց քանի գնա, վիճակն այնքան ծանրանալու է։ Այսպես գալու են, սարքելու են, հիմնովին բնակվելու են, զորք են բերելու։ Հետո այստեղ ռուսը պետք է աջակցի։ Նրանք իրենց անօրինությունները շարունակելու են․ գյուղերից մեկում բնակիչը գնացել էր անասունները բերելու, պատանդ էին վերցրել, ինչ-ինչ միջամտություններ էր եղել, այդ մարդուն ազատել էին, այսպես էլ շարունակվելու է։ Ինչպես կարող է թուրքը Իսայի աղբյուրում լինի, այդ ճանապարհին չկրակի, կամ թեկուզ հայ չգողանան, սպանեն»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի  այն մտքին, որ հետադիմական ու վնասակար է այն մտածելակերպը, թե պատերազմի միջոցով պետք է կորցրած տարածքները հետ բերեն, Արծվիկ Սարգսյանն ասաց, որ եթե պատրաստված դիվանագետներ լինեն, պատրաստված ղեկավարներ, որոնք կկարողանան «ճակատ» տալ, պայքարել, ապա հնարավոր է, քանի որ դա էլ մի պատերազմի ձև է, որով կկարողանան հետ բերել կորցրածը։

«Այսօր պատերազմելու համար դեռ շուտ է»,- շեշտեց նա։

«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան . «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովԱրթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 69-ամյա կնոջ վիրահատության ժամանակ պատահմամբ սխալ օրգան են հեռացրելՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ին 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Եթե քո վրայից զգում ես այս հոտը, ուրեմն օրգանիզմումդ կան քաղցկեղի բջիջներԼույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն