Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 16-ին, հայտնաբերվել է 3 զինծառայողի դի։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Նրա խոսքով` հայտնաբերվել են մեկական դիեր Հադրութում, Ֆիզուլիում և Ջաբրայիլում: Շուշիում նույնպես որոնողական աշխատանքներ են իրականացվել, սակայն դի չի հայտնաբերվել:
Նա նշել է, որ որոնողական աշխատանքներն վաղը շարունակվելու են՝ Հադրութում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում և Որոտանում (Կուբատլու):
«Աշխատելու են երկուական խմբեր աշխատելու, մեկը որոնելու է մահացածների դիերը, մյուսը` թաքնվածներին է որոնելու»,-ասել է Հունան Թադևոսյանը:
Նրա խոսքով՝ մինչ օրս հայտնաբերվել է 1235 զոհված զինածառայողի աճյուն:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



