Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը. Մինասյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն առաջարկում է փորձաքննության տանել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ձեռագիրը և ցուցմունք վերցնել նրանից, թե ինչ հանգամանքերում է դարձել ՀՀ ԱԱԾ գործակալ։
«Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը:
Փաստը հրապարակված է, առաջարկում եմ փորձաքննության տանել թուրքի շպիոնի ձեռագիրը և ցուցմունք վերցնել, թե ինչ հանգամանքներում է դարձել Հայաստանի ԱԱԾ գործակալ:
Եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա:
Հ.Գ. ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու թուրքի գործակալների ոհմակ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մինասյանը:
Հիշեցնենք, որ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Մինասյանի հայատարարությանը` գրելով. «Մ.Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար»:

1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



