Թուրքիան և Հունաստանը բանակցություններ կանցկացնեն Բրյուսելում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀաջորդ շաբաթ Բրյուսելում բանակցությունների նպատակով կհանդիպեն Հունաստանի և Թուրքիայի պատվիրակությունները: Այս մասին տեղեկացնում է CNN-ի թուրքալեզու ծառայությունը:
«Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Հունաստանի և Թուրքիայի ռազմական պատվիրակությունները կվերսկսեն տեխնիկական բանակցությունները ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը կքննարկեն Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի և Հունաստանի զինված ուժերի միջև «տարանջատման և միջադեպերի կանխման» գործընթացը:
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ իր նավը Միջերկրական ծովում աշխատելու է մինչև նոյեմբերի 14-ը, սակայն ժամկետի լրանալուց հետո այն շարունակել է աշխատանքը վիճահարույց ջրերում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



