Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների թափուր տեղի համալրման մրցութային կարգը՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Համաձայն նոր կարգավորման` քոլեջներում և ուսումնարաններում առարկաները (մոդուլները) դասավանդող մանկավարժի` դասախոսի (բացառությամբ` զինվորական ղեկավարի), ինչպես նաև արտադրական ուսուցման վարպետի, թափուր տեղը համալրվելու է մրցույթով: Նմանօրինակ կարգավորում նախկինում չի եղել:

Մրցույթի հայտարարում և կազմակերպում

Մրցույթ հայտարարվում է միայն մանկավարժի թափուր տեղ առաջանալու դեպքում և հետևյալ ընթացակարգով.

Թափուր տեղ առաջանալու օրվանից հետո 7-օրյա ժամկետում, իսկ նախապես թափուր տեղ առաջանալու օրը հստակ իմանալու դեպքում, ոչ շուտ, քան այն առաջանալուց մեկ ամիս առաջ տրվում է մրցույթի հայտարարություն:

Հաստատության տնօրենը թափուր տեղ առաջանալու մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է պետական լիազորված մարմնին` այդ մասին տեղեկատվությունը vetarmenia.am կայքէջում տեղադրելու նպատակով:

Մրցույթի հայտարարությունը հրապարակվում է «Կրթություն» շաբաթաթերթում կամ տեղական մամուլում, առկայության դեպքում՝ նաև հաստատության կայքէջերում: Այդ մասին տեղեկատվություն է տրվում նաև տվյալ տարածքի զբաղվածության ծառայությանը:

Հայտարարության տեքստում նշվում են հաստատության և թափուր տեղի անվանումը, աշխատանքային ծանրաբեռնվածությունը, պետական կրթական չափորոշչով մանկավարժի համար սահմանված պահանջները, ինչպես նաև փաստաթղթերի ցանկը, փաստաթղթերի ընդունման և մրցույթի անցկացման վայրը և ժամանակահատվածը:

Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից սկսած 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Մրցույթը չկայանալու դեպքում, անկախ պատճառներից, թափուր տեղը լրացնելու համար պարբերաբար (մրցույթը չկայանալու օրվանից հետո մեկ շաբաթվա ընթացքում) տրվում է նոր հայտարարություն` մինչև հաղթող ճանաչվելը:

Թափուր տեղ առաջանալու դեպքում տնօրենը դասաժամերը տրամադրում է նույն հաստատությունում տվյալ առարկան (մոդուլը) դասավանդող կամ համապատասխան որակավորում ունեցող մանկավարժին` պահպանելով աշխատողի ծանրաբեռնվածության առավելագույն ծավալը չգերազանցելու պայմանը: Համապատասխան մանկավարժ չլինելու դեպքում մինչև մրցույթի կայանալը աշխատանքի կարող է ընդունել սահմանված պահանջներին բավարարող անձի` որոշակի ժամկետային պայմանագրով:

Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, որը հանրակրթական առարկաների դասավանդման դեպքում համապատասխանում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, իսկ մասնագիտական առարկաների դեպքում` տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջներին:

Պահանջվող փաստաթղթեր

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

դիմում, որի ձևը սահմանված է կարգով,

կրթությունը հավաստող փաստաթուղթ` դիպլոմ (բնօրինակը և պատճենը),

անձնագիր (բնօրինակը և պատճենը),

աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

ինքնակենսագրություն (ձևը սահմանված է կարգով),

լուսանկար` 3 x 4 չափսի,

այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` միջազգային պայմանագրերով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),

հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում),

մրցույթին մասնակցելու իրավունք չունեն դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված, մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված, մանկավարժական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ (ցանկը սահմանված է ՀՀ կառավարության կողմից) տառապող անձինք, ինչպես նաև նրանք, ում դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ (բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար):

Մրցութային հանձնաժողով

Մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ տնօրենը ձևավորում է մրցութային հանձնաժողով` 5 անդամից բաղկացած: Հանձնաժողովում պարտադիր ընդգրկվում են` տնօրենը, որը նաև հանձնաժողովի նախագահն է, տնօրենի ուսումնական գծով տեղակալը, բաժնի կամ ամբիոնի վարիչը (առկայության դեպքում), հաստատության խորհրդի նախագահը կամ նրա համաձայնությամբ` խորհրդի անդամներից մեկը` բացառությամբ խորհրդի կազմում ներառված ուսանողներից և մանկավարժներից: Տնօրենը հանձնաժողովի ամբողջական կազմը համալրում է իր ընտրությամբ` նախապատվությունը տալով տվյալ առարկայի (մոդուլի) համար պահանջվող որակավորում ունեցող անձանց:

Մրցույթի անցկացում և հաղթող

Մրցույթն անցկացվում է բանավոր` հարցազրույցի միջոցով, յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին` նախապես կազմված առաջադրանքներից, որոնք առնչվում են դասավանդվելիք առարկային (մոդուլին) և մանկավարժական գործունեությանը:

Վիճակահանությամբ ընտրում է հարցատոմս` բաղկացած հինգ հարցից, որտեղ կարող են ներառվել նաև 1-3 գործնական հարցեր: Կարող է տրվել մինչև հինգ հարակից հարց: Պատրաստվելու համար տրվում է մինչև 15 րոպե ժամանակ, պատասխանն արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից, հնչեցրած բոլոր պատասխանները ձայնագրվում են։

Մասնակիցը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած, եթե ճիշտ է պատասխանել հարցատոմսի հինգ հարցից առնվազն երեքին և հարակից հարցերի գերակշիռ մասին: Պատասխանները գնահատվում են «ճիշտ» կամ «սխալ»: «Սխալ» գնահատման դեպքում հանձնաժողովի նախագահի կամ հարց տվողի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:

Քվեարկությամբ հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը ստացել է առավելագույն «կողմ» ձայներ: Հավասար «կողմ» ձայն հավաքած մասնակիցներից տնօրենը կարող է առավելություն տալ նրան, ով ունի առավել երկար մանկավարժական, կա՛մ մասնագիտական աշխատանքային ստաժ, կա՛մ առավել բարձր գիտական աստիճան, կա՛մ տվյալ առարկայի գծով վերապատրաստման վկայական:

Հաղթողի հետ երեք աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է աշխատանքային պայմանագիր` նրա դիմումի հիման վրա:

Բողոքարկում

Մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում, մասնակիցը կարող է բողոքարկել դրանք: Բողոքարկման արդյունքում ընդունված որոշումը կարող է բողոքարկվել` դիմելով կրթության պետական կառավարման լիազոր մարմնին կամ դատական ատյան:

Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովԱրթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 69-ամյա կնոջ վիրահատության ժամանակ պատահմամբ սխալ օրգան են հեռացրելՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ին 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Եթե քո վրայից զգում ես այս հոտը, ուրեմն օրգանիզմումդ կան քաղցկեղի բջիջներԼույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ