Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոստիկանության սերժանտ Սերյոժա Վիրաբյանն անմահացավ հոկտեմբերի 4-ին. 25 օր անց ծնվեց նրա որդին (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են.

«Խաշթառակի Սուրբ Դավիթ վանքն է։ Ոստիկանության սերժանտ Սերյոժա Վիրաբյանի սիրելի սրբատեղին է. նրան հաճախ կարելի էր տեսնել այստեղ…
Սերյոժա Վիրաբյանը ոստիկանության Իջևանի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ծառայող էր։ ՀՀ զինված ուժերում հետախույզ էր եղել, տիրապետում էր մի քանի զինատեսակների, զբաղվում էր մարտարվեստով։ Մեկ տարի առաջ ամուսնացել էր։
«Սերյոժան ՊՊԾ դասակի հարվածային ուժերից մեկն էր, ամեն միջոցառման գնում էր։ Հետախույզների, հանցագործների հայտնաբերման կամ այլ վտանգավոր միջոցառումներին նրան միշտ ընդգրկում էինք, քանի որ լավ էր կողմնորոշվում նման իրավիճակներում: Ես նրան ընդունել եմ որպես իմ երեխա…»,-նշեց ՊՊԾ դասակի հրամանատար Արա Ադամյանը։
Պատերազմը սկսվելուն պես՝ սեպտեմբերի 28-ին, ծառայակից ընկերների հետ մեկնեց Լոռու մարզ՝ մարտական պատրաստություն անցնելու։ Օրեր անց արդեն Արցախում էր և անմահացավ հոկտեմբերի 4-ին։
«Նրա ջոկի հրամանատարն եմ եղել, մի քանի տարում դարձել էինք հարազատ եղբայրներ: Պայթյունը եղավ, ու էլ չեմ տեսել Սերյոժային…»,-ասաց ընկերը՝ Արարատ Մինասյանը։
Սերյոժայի հայրը՝ Սմբատ Վիրաբյանը, հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ազատամարտիկներից է։ Մասնակցել է Տավուշի մարզի սահմանների պաշտպանական մարտերին։ Նրա խոսքով՝ Սերյոժան դաստիարակվել էր հերոսներ Մոնթե Մելքոնյանի և Աշոտ Ղուլյանի օրինակով։ Ուրեմն, պատահական չէ, որ պատերազմի հենց առաջին օրը զինվորագրվեց հայրենիքի պաշտպանությանը։
Սերյոժա Վիրաբյանի ծննդավայր Խաշթառակի՝ իրենց տան բակում կայանված է նրա մեքենան, իսկ տանն ամեն ինչ նրան է հիշեցնում…
Սերյոժայի զոհվելուց 25 օր անց տանը մանկան ճիչ լսվեց. ծնվեց Սերյոժա Սերյոժայի Վիրաբյանը։
Ոստիկանության ավագ սերժանտ Սերյոժա Վիրաբյանը այսօր էլ իր սիրելի սրբավայրի մոտ է: Իսկ փոքրիկ Սերյոժան կշարունակի հանուն իրեն ու հանուն կյանքի զոհված հոր կիսատ գործը…»:

ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ին 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Եթե քո վրայից զգում ես այս հոտը, ուրեմն օրգանիզմումդ կան քաղցկեղի բջիջներԼույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ