Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը հեռախոսազրույց են ունեցել
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Արա Այվազյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված համաձայնագրերի կատարման ընթացքը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Արտաքին գործերի գործակալությունների ղեկավարները քննարկել են հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մոսկովյան գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր», - հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Ինչպես հայտնի է, հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցան եռակողմ բանակցություններ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Բանակցությունները տևեցին գրեթե չորս ժամ:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



