Բարսելոնան կարող է պայմանագիր առաջարկել Ագուերոյին
ՍՊՈՐՏ«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին մրցաշրջանի ավարտին անվճար ձեռք բերելու հնարավորությամբ: Այս մասին հաղորդում է Goal-ը՝ հղում անելով The Sun-ին:
32-ամյա արգենտինացու պայմանագիրը «Սիթիի» հետ ավարտվում է այս ամառ:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Բարսան» Լուիս Սուարեսի հեռանալուց հետո փորձառու գոլահարի փնտրտուքների մեջ է ու կարող է առավելություն ունենալ Ագուերոյի հետ բանակցություններում, քանի որ Սերխիոն լավ հարաբերությունների մեջ է Լիոնել Մեսսիի հետ:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել Ագուերոյի հանդեպ ՊՍԺ-ի հետաքրքրության մասին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



