Պենտագոնը Թուրքիային դուրս է մղելու F-35 կործանիչների արտադրությունից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Պաշտպանության նախարարության (Պենտագոն) խոսնակ, փոխգնդապետ Թոմաս Քեմբելը հայտարարել է, որ 2021-2022թթ. Թուրքիան աստիճանաբար կզրկվի հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության մեջ ունեցած իր մասնակցությունից։
Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում ամերիկացի պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգեր ձեռք բերելուց հետո դադարեցվել է Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների ծրագրին։
Թոմաս Քեմբելը շեշտել է, որ այդ որոշումը փոփոխման չի ենթարկվել։ 2020-ին ամերիկյան կործանիչի որոշ պահեստամասերի արտադրությունը Թուրքիայից տեղափոխվել է այլ երկրներ և 2021, 2022 թվականներին ևս պիտի նվազագույնի հասվի Թուրքիայի մասնակցությունը վերոհիշյալ ռազմական ինքնաթիռների արտադրությանը։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



