Ուկրաինայի առողջապահության նախարարի կոչը՝ երկրի արգելափակման վերաբերյալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեփանովը կոչ է արել երկարաձգել հունվարի 8-ին սահմանված արգելափակումը: Հոդվածը վերցրել ենք lenta.ru կայքից:
Ստեփանովը պարզաբանել է, որ արգելափակման համար բոլոր հիմքերը կան, քանի որ տոների ժամանակ քաղաքացիները շատ են տեղաշարժվել երկրում և այցելել հարազատներին: Նախարարը նաև նշել է, որ դա «պոտենցիալ կերպով շատ ուժեղ ազդեցություն կթողնի» վարակվածների թվի աճի վրա:
«Ձմեռային արձակուրդների կարանտինն» Ուկրաինայում կգործի հունվարի 8-ից մինչև 24-ը: Արգելված է հասարակական սննդի հաստատությունների, առևտրի կենտրոնների, մարզասրահների, ոչ պարենային ապրանքների շուկաների և ուսումնական հաստատությունների աշխատանքը (մանկապարտեզներից բացի):
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



