Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիային թողել է ահաբեկիչների հետ դեմ առ դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիային թողել է ահաբեկիչների հետ դեմ առ դեմ, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
«ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անվտանգությունն սկսվում է մեր արեւելյան սահմաններից: Մենք երբեք չենք հրաժարվել ՆԱՏՕ-ի շրջանակում ահաբեկչության դեմ պայքարի հարցով համագործակցությունից: Ինչո՞ւ են ՆԱՏՕ-ի երկրները մեզ միայնակ թողել ահաբեկչության դեմ պայքարում: Թուրքիայից բացի ո՞վ է պայքարում «Իսլամական պետության» դեմ»,-Անկարայում ելույթի ժամանակ ասել է Էրդողանը:
Նա նաեւ ԱՄՆ-ին մեղադրել է սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերին ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



