Այո, նա քաղաքական դիակ է, և դիակ լինելով հանդերձ՝ շարունակում է վնաս տալ Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին. Արմեն Աշոտյան
ԲԼՈԳԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Դավադիր վիճվածքն հերթական անգամ տարադրամի վերածեց մեր ազգային շահերն ու արժանապատվությունը, զոհասեղանին թողնելով ինչպես մեր տղաների հազարավոր կյանքեր, այդպես էլ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների ճակատագրեր:
Դնում եմ մի կողմ, որ ստահակն իր ամբողջ խղճուկ տեսքով ու անիմաստ տեքստով մեր ազգային աղետի թշվառ մարմնավորումն էր:
Այո, նա քաղաքական դիակ է, և դիակ լինելով հանդերձ՝ շարունակում է վնաս տալ Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին:
Բոքսում նոկաուտից հետո մարտը չի շարունակվում: Կողմերը պատրաստվում են նոր հանդիպման: Երբ նոյեմբերի 9-ից հետո քաղաքական դիակ դարձած լեշին շարունակում են տփել աշխարհի տարբեր ռինգերում, կրկին համոզվում ես, որ խաղը ծախած է և սարքած:
Ու դա այլևս բացառապես մեր բոլորի մեղքն է:
1
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
2
Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
3
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
4
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
5
Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել



