Ռուսաստանը Լիբիայի տարածքում չի ռմբակոծի ԻՊ ահաբեկիչներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբիայում ԻՊ դիրքերի ուղղությամբ օդային հարվածներ հասցնելու հարցը Մոսկվայի օրակարգում չկա: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը`վկայակոչելով Ինտերֆաքսը, այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք մենք օդային հարվածներ կհասցնենք Լիբիայի տարածքում, մեր պլաններում դա չկա, որովհետև մենք լիբիական կառավարությունից հրավեր չունենք, որը կարող ենք դիտարկել: Այնպես որ, դեռ ասելու բան չկա: Ավելին, լիբիական կառավորություն այժմ չկա»,-ասել է Լավրովը Հռոմում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



