Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սաղ Հայաստանով մեկ էնպիսի գյուղ չկա՝ սև լենտ չլինի՝ 18 տարեկանից սկսած». Ժամկետային զինծառայողի ծնող

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժամկետային զինծառայողների հարազատներն այսօր կրկին հավաքվել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի առջև՝ պահանջով, որ իրենց զավակներին չտանեն Արցախ, քանի որ չկան անվտանգության երաշխիքներ:

Զինծառայողներից մեկի ծնողը՝ Արթիկից Արթուր Ղարամյանը, տեղեկացրեց, որ ամսի 28-ին երեխաներին բերել են հավաքակայան, որպեսզի տեղավորեն ՀՀ զորամասերում.

«Դիմել ենք ՊՆ՝ հարցերով, ոչ մի հարցի դրական պատասխան չենք տեսել, ուզեցինք երեխաների համար բժշկական հետազոտությունների հանձնաժողով ստեղծել, հարցը տվեցինք՝  մնաց անպատասխան:  Հիմա հարց է՝ մեր երեխաները 44 օր կռիվ տեսան, ու այսօր գալիս են այստեղ, սև շորեր հագածները՝ զինվորական ոստիկանները, գալիս ու ազդում են երեխաների վրա: Ի՞նչ է նշանակում՝ ձեզ կդատեն, ձեզ կտանեն ԿԳԲ-ի պադվալ. մինչև այս երեխաներին դատելը, ԿԳԲ-ի պադվալ տանելը, թող այն մարդկանց տանեն ԿԳԲ-ի պադվալ, ովքեր այս ԱԹՍ-ների փողերը կերան, ու երեխեքին թողեցին մի ավտոմատ, 4 հատ մագազին, երկու զանգուլակի»:

Արթուր Ղարամյանը նշում է, որ ակնկալում են իրավասու որևէ մարմնից որևէ պատասխան, թե ինչ պետք է լինի այս երեխաների վիճակը. «Երեխաների մեջ այսօր այն հոգեկան ապրումներն են, որ երեխաները դարձել են անկառավարելի:

Երեկ եղել ենք կառավարության շենքում: Նաիրին եկավ: Նաիրի Սարգսյանին հարցերը տվեցինք, Նաիրի Սարգսյանն էլ անգամ չգիտեր՝ ինչ պատասխաներ:

Այսօրվա օրը Նիկոլը պետք է գնա Մոսկվա, հարցեր կա, ինքը չի կարող մեզ ընդունել, ես էլ իրեն ասեցի՝ դե, որ Նիկոլը մեզ չի կարող ընդունել,  խնդրում ենք բոլոր ծնողների անունից՝ թող մինչև ամսի 11-ը՝ Փաշինյանը հետ կգա Մոսկվայից, նոր երեխաներին տեղաշարժեն, բայց այսօր իմացանք, որ գիշերը 22 երեխայի զոռով նստացրել են ավտոները, տարել են:

Կոտրված երկիր ենք, վերջը մեր երեխաների վիճակի համար ո՞վ պետք է պատասխան տա, եթե երեխաներին տանում են Արցախ, ուրեմն, ով որ երաշխավոր կկանգնի, իր կյանքի գնով պետք է կանգնի: Կյանքը՝ կյանքի դիմաց, վերջ: Թող գան մեզ պատասխան տան. էս ծնողները մեղք են՝ ոչ քուն ունեն, ոչ դադար. մի հատ դրական բան ասող չկա:

Վարչապետն է զբաղված՝ խնդիր չկա, ԱԺ նախագահ ունենք, Ավինյան ունենք, փոխվարչապետ ունենք»:

«Երեկ Նաիրիին ասում եմ՝ մենք կոտրված երկիր ենք, ինձ ասում է՝ հնարավոր չէ, դե հնարավոր չէ՝  ռայոնով ֆռանք, սաղ Հայաստանով մեկ էնպիսի գյուղ չկա՝ սև լենտ չլինի՝ 18 տարեկանից սկսած»,- եզրափակեց զինծառայողի ծնողը:

Մանրամասները՝ տեսանյութում

«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video) Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԻշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանԹուրքիայում հայ տղամարդ են սպանել. դին հայտնաբերվել է ՍտամբուլումԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովԱրթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 69-ամյա կնոջ վիրահատության ժամանակ պատահմամբ սխալ օրգան են հեռացրելՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ին 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Եթե քո վրայից զգում ես այս հոտը, ուրեմն օրգանիզմումդ կան քաղցկեղի բջիջներԼույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին