Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խփե՞լ, թե՞ դատել Նիկոլ Փաշինյանին. յո՞ երթաս, Հայաստա՛ն. Անդրանիկ Թևանյան

ԲԼՈԳ

Ես կողմ եմ, որպեսզի դավաճանը դատվի և իր աչքերով տեսնի մեր երկրի վերածնունդը, ինչն անհամեմատ մեծ պատիժ կլինի իր ու մեր թշնամիների համար: Այս մասին գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը «Խփե՞լ, թե՞ դատել Նիկոլ Փաշինյանին. յո՞ երթաս, Հայաստա՛ն» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառման մեջ։

Թևանյանը, մասնավորապես, գրել է․

«Եկեք իրերն անվանենք իրենց անուններով և խոսենք բաց տեքստով:

Նոյեմբերի 9-ից հետո մեզ մոտ ստեղծվել է անբնական, պայթյունավտանգ ու անտրամաբանական իրավիճակ: Նիկոլ Փաշինյանը մեզ տարավ պատերազմի ու կապիտուլյացիայի, բայց նոյեմբերի 9-ից հետո ինքնասպան չեղավ ու հրաժարական չտվեց:

Նրա հեռացման ու նոր կառավարության ձևավորման պահանջով քաղաքական պայքարը դեռ չի հասել արդյունքի: Նիկոլը, վախից կամ այլ մոտիվացիայից ելնելով, մնում է աթոռից կառչած: Դա նյարդայնացնում է արժանապատիվ ու պետականամետ քաղաքացիներին՝ գցելով նրանց ծայրահեղության գիրկը:

Նիկոլ Փաշինյանն իր վարքագծով ձևավորել է իր ֆիզիկական ոչնչացման հանրային պահանջ: Մարդկանց մի ստվար հատված քաղաքական ուժերից պահանջում է բառիս բուն իմաստով խփել Փաշինյանին: Ու որքան քաղաքական լուծումներն ուշացած կամ անարդյունավետ լինեն, այնքան մեծանալու է Փաշինյանի ֆիզիկական ոչնչացման պահանջը: «Վճռական գործողություններ», «հերիք է միայն խոսեք, ավելի լավ է կոնկրետ գործ արեք» ձևակերպումների տակ իրականում Փաշինյանին խփելու պահանջն է:

Ընդդիմությունը դժգոհ է, որ մեր քաղաքացիները զանգվածաբար դուրս չեն գալիս փողոց ու միայն տանը նստած պահանջում են վճռականություն, իսկ քաղաքացիները դժգոհում են, որ ընդդիմությունը քաղաքական ճանապարհով կամ վճռական գործողություններով (նկատի ունեն Փաշինյանին վերացնելը) չի կարողանում հարցին լուծում տալ: Առաջանում է փակուղի: Պետությունն անտերության է մատնվել: Կապիտուլյացիան շարունակվում է՝ շագրենու կաշվի նման փոքրացնելով Հայաստանը:

Ի դեպ, «Իմ քայլի» պատգամավորները, չմասնակցելով Փաշինյանին քաղաքական-սահմանադրական ճանապարհով հեռացնելու գործընթացին կամ չնախաձեռնելով այդպիսի գործընթաց, ևս նպաստում են ցնցումային սցենարի պահանջարկի մեծացմանը:

Ինքս՝ որպես ՀՀ քաղաքացի, կողմնակից չեմ Փաշինյանի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարին: Դա մեծ նվեր կլինի իրեն ու իր դրսի տիկնիկավարներին:

Ես կողմ եմ, որպեսզի դավաճանը դատվի և իր աչքերով տեսնի մեր երկրի վերածնունդը, ինչն անհամեմատ մեծ պատիժ կլինի իր ու մեր թշնամիների համար:

Հունվարի 11-ը կարող է նոր «նոյեմբերի 9» դառնալ՝ հնարավորություն չտալով խնդիրն, այդուհանդերձ, լուծել քաղաքական ճանապարհով: Յո՞ երթաս, Հայաստա՛ն»։

Սարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿ