Արարատի մարզում արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com–ը հայտնում է, որ այսօր, հունվարի 8-ին, Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում փայտե արկղ կա, որի մեջ դի է։
Ոստիկաններն ու քննիչները արկղի մեջ հայտնաբերել են մոտ 55-60 տարեկան տղամարդու դի՝ բռնության հետքերով։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փոձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



