Ես զայրացած եմ բռնությունից․ Թրամփը դատապարտել է Կապիտոլիումի վրա հարձակումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Կապիտոլիումում անկարգությունների ժամանակ բռնության դրսևորումները։
Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել Է Twitter-ում տեղադրված երկու րոպեանոց տեսաուղերձում։
Նրա խոսքով՝ Կապիտոլիումի գրավման մասնակիցները Միացյալ Նահանգները «չեն ընդունում» որպես երկիր։ Պետության ղեկավարը խոստացել է, որ անկարգությունների մասնակիցները «կվճարեն» օրենքը խախտելու համար:
«Ինչպես բոլոր ամերիկացիները, ես ևս զայրացած եմ բռնությունից, անօրինականությունից և մղձավանջից»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Նա հավելել է, որ անկարգություններ կազմակերպողներին արտաքսելու և անվտանգության նպատակով նա կարգադրել է անհապաղ կիրառել Ազգային գվարդիան և դաշնային իրավապահ մարմինները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



