Սպառումը կրճատվել է մարդկանց տրամադրության անկման, ոչ թե եկամուտների պակասի պատճառով․ Էկոնոմիկայի նախարար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍպառումը վերջին ամիսներին խիստ կրճատվել է, ինչի պատճառը հիմնականում մարդկանց տրամադրության անկումն է, ոչ թե եկամուտների պակասը։ Այս մասին այսօր՝ հունվարի 7-ին, Հանրային Հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մենք տեսնում ենք վիճակագրական տվյալներից եւ շուկայից, որ մարդկանց եկամուտներն այնքան չեն ընկել, ինչքան սպառողունակ են, այսինքն մարդիկ ուղղակի փողը չեն ծախսում, հետեւաբար արտաքինից թվացող խնայողությունների սպառումը իրականում չկա, այսինքն մարդիկ փող ունեն»,- ասաց նա։
Անդրադարռնալով գնաճին՝ նախարարը նշեց, որ այն նոյեմբերին թույլատրելի սահմանաչափից քիչ է եղել, ապրանքների գները աճել են թույլատրելի սահմանների մեջ՝ 2 տոկոս կամ ավելի քիչ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



