«Տվեք պարզաբանում տիկին Մանե Գևորգյան, այլապես ապատեղեկատվությունը, անտեղյակությունը ծնելու են քաոս, ինֆերնո, լեւիաֆան…». Հրանտ Սարկիսով
ԲԼՈԳԱպրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խիստ կարեւոր է, որպեսզի վարչապետաց Պրես-սեկրետարը ոչ թե անհասկանալի մտքեր արտաբերի այլ մեզ՝ Հանրապետության քաղաքացիներիս, իշխանության միակ ու անբեկանելի հասցեատիրոջը, ասել կուզեմ՝ սուվերենին, ներակայացնի հունվարի 11-ին տեղի ունենալիք հանդիպման օրակարգը։
Սա խիստ կարեւոր է, քանի որ ըստ անհրաժեշտության ես ու մենք ենք զենք վերցնելու, ես ու մենք պետք է տեղյակ լինենք, թե մեր ուսերին ինչ պարտք ու պարտականություն է դնում վարչապետի պաշտոնը զբաղեցնող սուբյեկտը։
Տվեք պարզաբանում տիկին Մանե Գևորգյան, այլապես ապատեղեկատվությունը, անտեղյակությունը ծնելու են քաոս, ինֆերնո, լեւիաֆան… իսկ այդ ամենը ծնողը լինելու եք դուք ու օրվա վարչախումբը»:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



