«Թուրքիան մտադիր է ստեղծել դաշնային պետություն և նրա կազմի մեջ ներառել նաև Հայաստանից որոշ հատվածներ»
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Էրդողանի Թուրքիան մտադիր է վերանայել Թուրքիայի Հանրապետության սահմանները։ Հետաքրքիր մտադրություն ունի Էրդողանի վարչակազմը, որն այլևս չեն թաքցնում։
ՌԴ-ի օրինակով մտադիր են ստեղծել դաշնային պետություն, որի կազմի մեջ կներառվի Կիպրոսի թուրքաբնակ հատվածը, Սիրիայի հյուսիսային հատվածից մի մասը, Իրաքի հյուսիսից ՝ Իրաքյան Քրդստանից , մի հատվածը, Նախիջևանը, նաև մտադիր են Հայաստանից մի որոշ հատված, Ադրբեջանն ամբողջությամբ, Վրաստանից ևս մի հատված։
Էրդողանի Թուրքիան գրեթե բոլոր վերը նշված տեղանքներում, բացառությամբ ՀՀ և Իրաքյան Քրդստան, կարողացել է փոխել ժողովրդագրական վիճակագրությունը, տնտեսական ազդեցությունը։ Այն տեսակ է փոխել, որ թուրքական լիրան և թուրքերենը շատ ավելի առաջատար են , քան տվյալ տարածքների նկատմամբ դեռևս սուվերեն վերահսկողություն ունեցող պետությունների ազգային դրամն ու լեզուն։
Կարծում եմ, որ տարածաշրջանի քարտեզի վերձևումը չի ավարտվի Թուրքիայի օգտին բայց ցավոք սրտի դեռևս ունենալու ենք արյունալի ռազմական գործողություններ․․․»:





















































1
Պայթյուն՝ Արարատի մարզում. կա զոհ
2
Արտակարգ դեպք Վանաձորում․ կան վիրավորներ, այդ թվում՝ հրազենային
3
Որտե՞ղ է գիշերել Ջեննիֆեր Լոպեսը. բացառիկ կադրեր` «Դվինի» նախագահական համարից
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Արտաքին վերահսկողությամբ միջանցքը Հայաստանի համար կլինի ոչ թե «խաղաղության խաչմերուկ», այլ՝ ինքնիշխա...