Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայրենիքի տերը անձերից ու իշխանություններից առաջ ու վեր ժողովո՛ւրդն է. Արամ Ա կաթողիկոսի ուղերձը (վիդեո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բացվող նոր տարվա սեմին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքից քրիստոնեական ջերմ սիրով եւ հայրապետական օրհնությամբ ողջունում ենք մեր ժողովրդի սիրելի զավակներին։ Այս մասին իր հայրապետական պատգամում ասել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա վեհափառը։

«Տագնապալից տարի էր 2020 թվականը համայն մարդկության եւ հատկապես մեր ժողովրդի համար։ Կորոնավիրուսին ու տնտեսական ճգնաժամին առընթեր, Արցախի պատերազմն իր պատճառած տարածքային կորստով ու ավերումով, զոհերով ու վիրաւվորներով խոր ցնցում առաջացրեց ամբողջ հայության կյանքում։ Վտանգվեց Արցախի անկախությունը, նույնիսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ահավոր վտանգներով եւ անկանխատեսելի հետեւանքներով լի ճգնաժամային այս կացության առջեւ ճիշտ չէ անտարբեր մնալը, ճիշտ չէ նաեւ հուսալքվելն ու ընկճվելը, հատկապես ճիշտ չէ պարտված լինելու հոգեվիճակին գերին դառնալը։ Արդ, անհրաժեշտ է անհատապես եւ ազգովի ամրացնել մեր հավատքը, ամրապնդել մեր հույսը, զորացնել մեր կամքը եւ դուրս գալ մեր ներուժը ջլատող ու մեզ դեպի նահանջ առաջնորդող ներկա անորոշ վիճակից։ Հայաստանում ու Արցախում անհրաժեշտ է հեռու մնալ ներքին բեւեռացումներ ծավալող ու անկայունությունը խորացնող քայլերից եւ վերանորոգ հավատքով ու հույսով շաղախված նոր էջ բացել մեր հավաքական կյանքում։ Սա՛ է այս պահի հրամայականը։ Արդարեւ, Արցախում տեղի ունեցածը չի կարելի մոռացության փոշու տակ ծածկված պահել ու շարունակել մեր կյանքի բնական ընթացքը։ Մեր ժողովուրդը հաշվետվություն է պահանջում։

Հայրենիքի տերը անձերից ու իշխանություններից առաջ ու վեր ժողովո՛ւրդն է. նրա ճակատագիրը, ներկան ու ապագան որոշողը նույնպես ժողովո՛ւրդն է։ Հետեւաբար, մեր ժողովուրդը մերժում է ներսից, թե դրսից պարտադրված որեւէ որոշում կամ համաձայնագիր, որը վտանգում է իր գոյության ու ինքնության հիմքերը, իր հայրենիքի անկախությունը։ Մեր սրբերի աղոթքով ու նահատակների արյունով թրծված Արցախի ու Հայաստանի հողերը, մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը չեն կարող քաղաքական սակարկության եւ աշխարհաքաղաքական շահերի զոհը դառնալ։ Ցեղասպանությունից վերապրած հայ ժողովուրդը իր վերանկախացած հայրենիքով, իր վիրավոր, բայց կանգուն Արցախով, իր հզոր Սփյուռքով «ո՛չ» է ասում պարտվողականությանն ու հուսահատությանը։ Մենք հաղթանակի ժողովուրդ ենք. մենք Քրիստոսի հավատքով զորացած, խաչով հարություն կերտած ու կերտող ժողովուրդ ենք։

Հետեւաբար, սգի քողը թող վերանա մեր կյանքից եւ մեր նահատակների արյունով շաղախված հույսի ու սիրո ծիածանը թող կամար կապի հայ կյանքի երկինքի վրա։ Սգի թափորի փոխարեն մենք կոչված ենք հաղթանակի երթ կազմակերպել եւ քալել առաջ կողք-կողքի, սիրտի-սրտի՝ հայրենիքն իր գերագույն արժեքներով ու ձգտումներով դավանելով ամեն բանից վեր, մեր ազգի անբեկանելի իրավունքները նկատելով մեր կյանքին առանցքն ու նպատակը։ Հայ ազգը այլ ճանապարհ չունի։ Եկեք, սիրելի հայորդիներ, աղոթենք միասին, որ Աստծո օրհնությամբ բացվող նոր տարին մեր ազգի ու հայրենիքի համար դառնա երկնային բարիքներով լի օրհնաբեր տարի։ Թող Աստված մեր բանակի նահատակ հերոսներին երկնային խաղաղություն պարգեւի, վիրավորներին եւ բոլոր հիվանդներին՝ շուտափույթ ապաքինում, սգավոր ընտանիքներին՝ մխիթարություն, Հայաստանին ու Արցախին՝ անվտանգություն եւ մեր ազգի բոլոր զավակներին՝ առողջություն, հաջողություն ու երջանկություն։ Շնորհավոր Ամանոր»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա հայրապետը։

Past.am

Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ոչ սթափ վիճակում գտնվող կինը 3-ամյա դստերը 9-րդ հարկից դուրս է նետել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Video)Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԿասեցվել է «Արտակ Քարամյան» ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանըԿռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video) Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԻշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանԹուրքիայում հայ տղամարդ են սպանել. դին հայտնաբերվել է ՍտամբուլումԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովՈւկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 69-ամյա կնոջ վիրահատության ժամանակ պատահմամբ սխալ օրգան են հեռացրելՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ին 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան