Երևանում բողոքի ակցիաներն «արտաքին հրահանգով» են անցկացվել. Սլուցկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով ՌԴ Պետդումայի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին կարծում է, որ Հայաստանում բողոքի ակցիայի կազմակերպիչներին հրահանգել են արտերկրից. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կառչելով ոչ այդքան ծավալուն թվացող խնդիրներից սոցիալական ոլորտում՝ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները դուրս են բերել ցուցարարներին փողոց: Դրանում, ակնհայտորեն, ցավոք, իհարկե, նկատելի է արտաքին ցուցում: Ի սկզբանե այն քաղաքականացված է»,- ասել է Սլուցկին լրագրողներին՝ մեկնաբանելով Հայաստանում ստեղծված իրավիճակը:
«Ներկայիս կառավարությունն ունի բավարար ուժ և ազդեցություն հայ հասարակության մեջ «Մայդանը» կանխելու համար»,- հավելել է նա:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



