Եկեք այս գիշեր խոստանանք, որ այլևս չենք ատելու միմյանց, իրար հետ կնքելու ենք հաշտության դաշնագիր, ուս-ուսի տված վերակառուցելու ենք մեր հայրենիքը, մեր բանակը և վերածնվելու ենք որպես ազգ․ Արթուր Ղազինյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմանօրյա հրաշքների մասին շատ ենք լսել, և՛ մանուկ հասակում, և՛ հասուն գիտակցական տարիքում:
Ես հիմա էլ հավատում եմ, որ այս գիշեր հրաշք կկատարվի և մենք՝ երկնային իմաստության ուժով, կդադարենք ատել իրար, կգտնենք մեր մեջ ուժ ներել, հասկանալ ու արժևորել մեր հարազատներին, բարեկամներին ու ընկերներին, ում հետ վիճել ու խռովել ենք տարբերվող քաղաքական հայացքների, նախասիրությունների, թիմային ու կլանային պատկանելության ու անկառավարելի էմոցիաների պատճառով:
2020թ. ընթացքում մեր ԱԶԳԻՆ բաժին հասած աղետներն ու դժբախտությունները, կորստի վիշտն ու անտանելի ցավը պետք է արթնացնեն մեր մեջ խորը քնած ապրելու, կառուցելու, միավորվելու և հաղթելու գենը, քանզի այլընտրանքը նոր արտագաղթն ու ցեղասպանությունն է:
Եկեք այս գիշեր խոստանանք, որ այլևս չենք ատելու իրար, իրար հետ կնքելու ենք հաշտության դաշնագիր, ուս-ուսի տված վերակառուցելու ենք մեր հայրենիքը, մեր ԲԱՆԱԿԸ, վերածնվելու ենք որպես ԱԶԳ ու փյունիկի պես վեր ենք հառնելու մոխրից:
Երդվենք, որ որքան էլ դժվար լինի, չենք լքելու մեր տունը, մեր ՀԱՅԱՍՏԱՆԸ, չենք թողնելու այն թշնամուն, չենք փախնելու դժվարություններից, այլ ապրելով ու ապրեցնելով վերականգնելու ու կայացնելու ենք մեր ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ի հեճուկս մեզ կոտրած արտաքին ու պառակտած ներքին թշնամիների:
ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՕԳՆԱԿԱՆ
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



