Ալիևը հայտարարել է Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա տրանսպորտային միջանցքի կառուցման մեկնարկի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձևավորվում է տրանսպորտային միջանցք, որը կանցնի Հայաստանի տարածքով: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը:
«Մոտ օրերս կսկսվեն Հորադիզից դեպի Զանգիլան երկաթգծի կառուցման աշխատանքները` մինչև Հայաստանի հետ սահման: Կարծում եմ, որ այդ երկաթգծի կառուցումը կտևի առավելագույնը 2 տարի»,-ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահի խոսքով` մինչ այս երկաթուղու բացումը բեռները Հորադիզ կտեղափոխվեն երկաթուղային ճանապարհով, իսկ այնտեղից բեռնատարներով դեպի Թուրքիա՝ Հայաստանի տարածքով:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



