Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշխարհի ամենահայտնի 10 անիծյալ իրերը. նրանց սեփականատերերից և ոչ մեկին փրկվել չի հաջողվել

ՖՈՏՈ

blog.1in.am-ը գրում է.

Ասում են, թե աշխարհի ամենագեղեցիկ եւ ամենահետաքրքիր իրերն ունեն անցանկալի խարան՝ անեծք: Չե՞ք հավատում, որ գերբնական ուժ իրականում գոյություն ունի՝ դա ձեր ընտրությունն է: Ամեն դեպքում, եթե նախընտրում եք զգուշանալ այդ ամենից, ապա աչքի անցկացրեք, թե ինչ պետք է իմանալ անիծված իրեր ձեռք բերելուց առաջ:

 

The-Curse-Of-The-Maori-Warrior-Masks

10. Մաորիների ռազմական դիմակները

Նոր Զելանդիայի բնիկներ մաորիները դիմակներ ու արձաններ էին քանդակում ճակատամարտ մեկնելուց առաջ: Ըստ մաորիների հավատքի՝ ցանկացած տղամարդ, ով մահանում էր ճակատամարտում, իր հոգին թողնում էր ռազմական դիմակներից մեկին: Դիմակի անեծքը չի սպառնում տղամարդկանց, բայց հղի կանայք կամ աղջիկները, ասում են, վտանգի մեջ կընկնեն ու վատ բախտի կարժանանան, եթե նույնիսկ մոտ գան դիմակներին: Անգլիական թանգարանը նույնիսկ տեղադրել է նախազգուշացում՝ անեծքի մասին կանանց տեղեկացնելու համար:

Koh-I-Noor-Diamond-Aeaxd4-Xl

9. Քոհինոր ադամանդը

Քոհինոր հանրահայտ ադամանդը 109 կարատանոց ադամանդ է: Այն ունի մի հզոր անեծք տղամարդկանց շրջանում: Չնայած հաջողություն է բերում ցանկացած կին-սեփականատիրոջ, այն թշնամանքի և բռնության պատճառ է տղամարդ սեփականատերերի համար, քանի որ ենթադրվում է, որ այն գողացել են Կրիշնա աստծուց: Օրինակ՝ Հնդկաստանի Շեր Շահ Սուրին հզոր կայսր էր և պարտության էր մատնել նույնիսկ Հումայուն արքայազնին, սակայն քոհինոր ադամանդը ձեռք բերելուց հետո մահացավ: Իսկ նրա որդուն՝ Ջալալ Խանին, սպանեց իր իսկ փեսան:

Terracotta-Army1

8. «Թրծակավ բանակը»

1974 թվականին յոթ չինացի ֆերմերների մի խումբ գետնի տակ հայտնաբերեց մի հնագիտական գանձ՝ թրծակավ զինվորների բանակը: Չնայած հայտնագործությունը ազգի հարստացման աղբյուր դարձավ, սակայն թրծակավ բանակը հայտնաբերած ֆերմերները դատապարտված էին դժբախտության: Ֆերմերներից երեքը մահացան մի քանի տասնամյակում՝ համեմատաբար երիտասարդ հասակում: Նրանցից մեկն ինքնասպանություն գործեց, իսկ մյուս ֆերմերները, թեև աշխատում էին, սակայն ստանում էին շատ ցածր աշխատավարձ: Նրանք վաճառում էին բանակային թեմայով արձանիկներ, բայց անընդհատ պարտքերի մեջ էին ու հիվանդ տառապում էին:

Fortean Times 2730 7

7. Լացող տղայի նկարը

Լացող տղայի նկարը մի նկարի տպագրված տարբերակ է, որը հաճախ կարելի է տեսնել Անգլիայի բնակիչների տներում: 1980-ական թվականներից սկսած հրդեհի մեջ էին ընկնում այն բոլոր տները, որտեղ պահվում էր այս նկարը: Զարմանալին այն է, որ տունն ու իրերն ամբողջովին այրվում էին, իսկ կտավը միշտ գտնում էին շատ լավ վիճակում՝ կարծես հրդեհ չէր էլ եղել: Արդյունքում՝ շատ մարդիկ հավատում են, որ այդ արվեստի ստեղծագործությունը կարող է հրդեհի պատճառ դառնալ:

Delhi-Purple-Sapphire

6. Դելի մանուշակագույն շափյուղա

Մարդիկ իմացան Դելի մանուշակագույն շափյուղայի անեծքի մասին, երբ Լոնդոնի թանգարանի ղեկավարը հայտնաբերեց կից մի գրառում դրա անեծքի մասին: 1800-ական թվականների կեսերին, երբ թանկարժեք քարը գողացան Հնդկական տաճարից, այն վատ առողջություն և ֆինանսական դժվարություններ էր բերում սեփականատիրոջը: Օրինակ, երբ հեղինակ Էդվարդ Հերոն-Ալենն էր այս թանկարժեք քարի սեփականատերը, այնքան դժբախտություններ պատահեցին նրա կյանքում, որ նա փորձեց ազատվել դրանից և նետեց այն նեղուց: Հետո մի բանվոր գտավ թանկարժեք քարն ու վերադարձրեց այն նրան՝ իմանալով, որ նա է սեփականատերը: Ի վերջո, դժբախտ սեփականատերն ուղարկեց այն թանգարան՝ հրահանգելով, որ ոչ ոք չդիպչի թանկարեք քարին, մինչև իր մահվանից երեք տարի չանցնի:

Thehopediamond

5. Հույսի ադամանդը

Հույսի անդամանդը գտնվում է Սմիթսոնյան թանգարանում: Մինչ թանգարան հասնելը այն հայտնի էր որպես անիծյալ ադամանդ: Սկզբնապես այն գողացել էր մի քահանա, ում ի վերջո բռնել էին հանցագործության համար և չարչարանքների ենթարկել: Հույսի ադամանդի սեփականատեր եղել է նաեւ ֆրանսիացի թանկարժեք քարերի առևտրական Ժան Բաբտիստ Տեֆերնիեն: Ասում են, թե նա մահացել է պատահական՝ մի խումբ կատաղած շների հարձակումից: Մի քանի այլ սեփականատերերի նույնպես վիճակված էր սպանության կամ մեկ այլ ողբերգության զոհ դառնալ:

Uluru

4. Ուլուրու ժայռը (Այերս ռոք)

Ուլուրուն հսկա, շքեղ ժայռ է, որ գտնվում է Ավստրալիայում: Հազարավոր զբոսաշրջիկներ այցելում են Ուլուրու ժայռն ամեն տարի: Չնայած արգելվում է երկրից քարի կտորներ դուրս բերել, որոշ զբոսաշրջիկներ ամեն դեպքում քարի կտորներ են վերցնում Ուլուրու ժայռից և իրենց հետ տանում տուն: Քանի որ Ուլուրու ժայռը սրբավայր է բնիկների համար, այն մարդիկ, ովքեր քարի կտոր են վերցնում այդտեղից և իրենց հետ տանում երկրից դուրս, ընկնում են դժբախտության մեջ: Արդյունքում՝ մարդիկ պարբերաբար հետ են ուղարկում իրենց վերցրած քարի կտորներն Ավստրալիա՝ կցելով մի նամակ, որտեղ ներողություն են խնդրում կատարվածի համար:

Vicky-Patterson-Wears-The-Black-Orlov-Diamond

3. Սև Օռլով ադամանդը

Սև Օռլով ադամանդը հայտնի է նաև որպես «Բրամայի աչք»: Մի միաբան գողացել է այն Հինդու սրբավայրից: Թանկարժեք քարը փոխանցվել է ձեռքից ձեռք՝ բազմաթիվ կանանց շրջանակում: Նրանցից շատերը ինքնասպանություն են գործել: Կանանցից առնվազն երկուսը ինքնասպանություն են գործել բարձրահարկ շենքից նետվելով: Զարդը վաճառվել է մի ոսկերչի, ով ապրում էր Նյու Յորքում, և ասում են՝ դրանից հետո անեծքը կորել է, որն իրականում լավ նորություն է ապագա սեփականատերերի համար, բայց ոչինչ չի կարող փոխել զոհերի կյանքում: Նրանց բախտը չբերեց թանկարժեք քարի պատճառով:

Blarney

2. «Շողոքորթություն» քարի կտորները

Իռլանդիայում գտնվող այսպես կոչվող «շողոքորթություն» քարին համբույրը լավ նշան է, իսկ քարից մի կտոր վերցնելը ձեր կյանք անհաջողություն կբերի: Պատմում են, որ պատահում են բազմապիսի դժբախտություններ, ինչպիսիք են օրինակ՝ ընկճախտը, աշխատանքի կորուստը և ֆինանսական խնդիրները: Շատ մարդիկ Ուլուրույի (Այերս ռոք) այցելուների նման, ովքեր զղջում են ձեռք բերած անիծված հուշանվերների համար, մի կտոր վերցնելով «շողոքորթություն» քարից, մի քանի շաբաթից կամ ամսից ուղարկում են ետ՝ գիտակցելով, որ այն անիծյալ է:

0,,767862 4,00

1.Սառցե մարդը

Տղամարդու մնացորդները, որ ավելի քան 5.000 տարեկան են, հայտնաբերվել են Ալպերում 1991 թվականին: Հետագա 13 տարիների ընթացքում դրանք հայտնաբերած մարդկանցից յոթը հանկարծամահ եղան, մեծ մասամբ առանց որևէ բնական պատճառի: Այդ մարդկանցից մեկը մահացել է ավտովթարից: Նա պատրաստվում էր ելույթ ունենալ և խոսել արտեֆակտների մասին, իսկ դրանից անմիջապես հետո մի ուրիշ հետազոտող մահացավ ձնակույտի սողանքից: Այլ հետազոտողներ մահացան արյան հիվանդությունից, որն ախտորոշվեց Սառցե մարդուն գտնելուց հետո:

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը