Որոշում եմ կայացրել վերցնել մանդատս, միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը»-ից. Աննա Գրիգորյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍիրելի հայրենակիցներ, որոշում եմ կայացրել վերցնել ձեր կողմից ինձ տրված մանդատը՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թիվ 12 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված, «Իմ քայլը» դաշինքով խորհրդարանական ընտրություններին մասնակցած Աննա Գրիգորյանը:
«Մեր երկրի համար այս դժվարին և պատմական պահին իմ պարտքն եմ համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդվածություն չունենալով որևէ քաղաքական ուժի առջև։
Մանդատս վերցնում եմ որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ ի շահ Սյունիքի, ի շահ Վայոց Ձորի, ի շահ Հայաստանի»,- գրել է Գրիգորյանը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



