Նախկին բարձրաստիճան ոստիկանը դատի է տվել ՀՀ ոստիկանապետին
ՔԱՂԱՔԱԿԱՆՃանապարհային ոստիկանության հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի նախկին պետ Սպարտակ Սեփյանը դատի է տվել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։
Դիմելով ՀՀ վարչական դատարան՝ Սեփյանը պահանջել է անվավեր ճանաչել 21.10.2020թ. թիվ 3041-Ա հրամանը և որպես հետևանք, իրեն վերականգնել նախկին աշխատանքում (պաշտոնում), ինչպես նաև տրամադրել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարվելիք աշխատավարձը։
Նշենք, որ հայցը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Գևորգ Սոսյանին։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



