Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոչնչից ոչնչություն դարձածները կործանեցին պետությունը, ու հիմա քծնում են դավաճանին, որ ցուցակում անցողիկ տեղ ունենան. Հովհաննիսյան

ԲԼՈԳ

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյան նիկոլաե-ի ՉՄԱՐԴ լինելու անատոմիան: Եզակի փաշինյանը ու հոգնակի երիտհայերը ( պատգամավորների այսօրվա պահվածքի պատճառները)
Չկա նիկոլին բնութագրող որևէ հատկանիշ, որ այս օրերին գրական հայերենից մինչև հայհոյախառը բառամթերքով չի հնչել: Դավաճան, վախկոտ, թուլամորթ, թուրքի հարճ, ալիևի ստրուկ, ապիկար, ձախողակ, քինախնդիր, փոքրոգի, արյուն վաճառող, կոռուպցիոներ, սեփական կնոջ գերի և այլն և այլն: Բայց.... եթե մեկ բառ, ապա ՉՄԱՐԴ:
ՉՄԱՐԴ է պետք լինել, որ լաչառ կնոջ ձայնով հարցազրույց տաս ու ամեն տհասության մասին խոսես, բայց չասես ինչքան զոհ ու գերի ունենք, ինչքան վիրավոր ու անհետ կորած ունենք, ինչի բոլոր բանավոր պայմանավորվածությունները ի վնաս մեզ են:
ՉՄԱՐԴ է պետք լինել, որ անհետ կորածների ու գերիների հարազատների, /որոնցից մեկն էլ ես եմ/ էմոցիաների հետ խաղաս, ու ասես, որ ընդդիմությունն է մեղավոր, որ հարցի լուծումը ուշանում է ու չասես, որ դու ապիկար տականք ես ու այդ հարցի լուծումը չունես:
ՉՄԱՐԴՈՒ հատուկ տեսակ պիտի լինես, որ այս աղքատ, սովի նախաշեմին կանգնած ու արնաքամ լինող երկրում խոսես ծախսատար արտահերթ ընտրությունների մասին:
ՉՄԱՐԴ պետք է լինես, որ քեզ ընտրած ժողովրդին այնքան ատես, այնքան թքած ունենաս նրանց վրա, որ հասկանալով, որ ՈՉ ՄԻ լավ բան չես կարողանալու անել նրանց համար, միևնույն է կառչես աթոռին, ու մտքովդ չանցնի, իշխանությունը գիտակցաբար հանձնել նրան, ով քո պես պատերազմից չի վախենում, ով կարող է երաշխիք տալ, որ կպահի Սյունիքը ու պատերազմ չի վերսկսվի: Փոխարենը մարդկանց խաբես` ասելով, որ աաաաայ, եթե չտամ ինչ թուրքն ուզում է, պատերազմ կսկսվի: Բայց չասես, որ թուրքը քեզ է չոքացրել ու քեզ է թելադրում այդ ամենը, ու կան մարդիկ, ում հետ դա չի լինի ու պատերազմ չի սկսվի նորից, թեև քո օրոք այն չի էլ դադարել: Երբեմն ժողովրդին պետք է սիրել ու քայլ անել, անգամ եթե ժողովրդի ինչ որ մի մաս դրան դեմ է, բայց դա բխում է բոլորի շահից: ՉՄԱՐԴ լինելու գերադրական աստիճանը հենց այդտեղ է. Նա գիտի, որ իրենից հարյուրապատիկ շատ ունակ մարդիկ կան, որ այս պայմաններում ավելին կանեն ժողովրդի համար, բայց չի գնում, քանզի ատում է ժողովրդին, սիրում աթոռը ու ենթարկվում էրատոյին:
Հայաստան պետության ողբեգությունը կայանում է նրանում, որ այս մարդը իր փառասիրության, դավաճանության ու կործանարար ուղու մեջ մենակ չէ․ կան տարբեր խմբեր, որ նրան սատարում են, տարբեր պատճառներից ելնելով։
Այդ խմբերի մեջ ամենավտանգավորը արդարադատության նախարարի նման երիտհայերն են, ենիչերիները, մանկուրտները, որոնք փաշինյանի ամեն հիվանդագին միտք օրինականացնելու հակում ունեն, ավելին՝ դավաճանի շոյանքին արժանանալու համար նրան հիվանդագին մտքեր մատակարարողներն են: բադասյանի մտքով է անցել, օրինակ՝ դատական համակարգում անել, այսպես կոչված, բարեփոխումներ, և տարանջատել «կալանք քննող» դատարանները «կոռուպցիայի դեմ պայքար» կախարդական բառերի ներքո, որը սրբազան աղոթքի պես կրկնում են սորոսական մտավոր հետամնացները: Կասկածելի հիվանդության հիմքով հայրենիքին պարտքը կատարած չլինելով հանդերձ, նրա ուղեղում են ծնվում այն հիվանդագին «իրավական» լուծումները, որոնց նպատակը ընդդիմությանը «փակելն» է: Եվ ուրեմն հանրային պարսավանքի նմանատիպ դրսևորումները շատ հստակ պիտի կիրառվեն սույն սուբյեկտի նկատմամբ: Շան գլուխը թաղված է իրավական լուծումների մեջ, ու այս մարդը չպիտի խորհրդարանում զեկուցի այս հարցերը:
Ի դեպ, մի զարմացեք ԱԺ անմեղսունակների այսօրվա տգետ ու լկտի մտքերի հիթ շքերթից` սրանք քծնում են դավաճանին, քանզի հասկանում են` ԵԹԵ լինեն արտահերթ ընտրություններ, լավագույն անգամ սցենարներով, 88 հոգանոց խմբակի կեսից ավելին չի լինելու: Եվ ուրեմն անբարոյականության մրցույթը հենց դրա համար է: Սեփական գոյության իմաստը չհասկացած մակունցը իմաստ չի տեսնում հրաժարականի մեջ, բայց իմաստային որևէ խնդիր չունի սյունիքը հանձնելու հետ, կնոպկեքի տեղը խառնած ռուբինյանը խնդիր ունի հրաժարական պահանջողների հետ, բայց խնդիր չունի նրա հետ, որ մենք չգիտենք զոհերի ու անհետ կորածների թիվը, սեփական գոյության մասին անտեղյակ եսիմով դատաստանով է սպառնում ու չի հասկանում ինչ է լինելու իրենց հետ ու այդպես շարունակ: Սրանք բոլորը խնդիր ունեն բարոյականության, խելքի, խղճի ու արժանապատվության հետ: Ոչնչից ոչնչություն դարձածները կործանեցին պետությունը, ու հիմա քծնում են դավաճանին, որ ցուցակում անցողիկ տեղ ունենան: Բայց... դանդաղ շտապեք երեխեք: Երբեմն շաբաթը ուրբաթից շուտ գալու հատկություն ունի»:
 
 

 

Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց