Հանգստյան օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում դեկտեմբերի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին արևելյան շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին հյուսիսարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 12-13-ին էապես չի փոխվի, 14-ի գիշերը կբարձրանա 2-3, 14-ի ցերեկը կնվազի 1-2, արևելյան շրջաններում՝ 3-4 աստիճանով, 15-ի ցերեկն արևելյան շրջաններում նույնքան կբարձրանա, 16-ին ամենուրեք կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-13-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +8 աստիճան, դեկտեմբերի 14-15-ին` +6, դեկտեմբերի 16-ին` +4 աստիճան:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



