Կորոնավիրուսի՝ հատուկ ուշադրություն պահանջող 7 ախտանշանները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNewsarm.live-ը գրում է
Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները նշել են կորոնավիրուսի՝ հատուկ ուշադրություն պահանջող 7 ախտանշանները: Այս մասին գրել է Daily Express-ը:
Մասնագետները նշել են, որ վիրուսի «դասական» ախտանշաններին՝ ջերմությանը, համի և հոտի զգացողության կորստին, զուգահեռ՝ վարակման ևս մի քանի ախտանշաններ կան: Նրանք խորհուրդ են տվել հատուկ ուշադրություն դարձնել գլխացավին, թուլությանը, ախորժակի կորստին, մկանային ցավերին, փորլուծությանը, շփոթվածությանն ու մաշկի ցանին:
Փորձագետները նշել են, որ յուրաքանչյուր հինգերորդ հիվանդի մոտ վարակի «դասական» ախտանշաններ չեն դիտվում: Նրանք շեշտել են, որ նշված ախտանշաններից ցանկացածի դրսևորման դեպքում պետք է ինքնամեկուսանալ և հնարավորինս շուտ թեստավորվել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



