Սիրիացի գաղթականներով առաջին ինքնաթիռը ժամանել Է Կանադա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիացի գաղթականներով առաջին ինքնաթիռը ժամանել Է Տորոնտո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես»-ին:
Ինչպես նշում Է գործակալությունը՝ Կանադա են ժամանել սիրիայի 163 փախստականներ: Տորոնտոյում նրանց ողջունել Է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ սիրիացի գաղթականներով եւս մեկ ինքնաթիռ դեկտեմբերի 12-ին կժամանի Մոնրեալ:
Կանադայի կառավարությունը ծրագրում Է մինչեւ 2015 թվականի վերջը երկրի տարածքում տեղավորել սիրիացի 10 հազար փախստականների, եւս 15 հազար մարդ ապաստան կստանան մինչեւ փետրվարի վերջը: Դեկտեմբերի սկզբին Կանադայի իշխանություններն սկսել են ստուգել Հորդանանում գտնվող Սիրիայի այն քաղաքացիներին, որոնք Կանադա են տեղափոխվելու օգնության ծրագրով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



