COVID-19-ով պացիենտների բուժմամբ զբաղվող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռնվազն յոթ մարդ է զոհվել հրդեհի հետեւանքով, որը բռնկվել է շաբաթ Կահիրեի մերձակայքում՝ մասնավոր հիվանդանոցներից մեկում, որտեղ բուժվել են կորոնավիրուսով վարակված պացիենտներ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Հրդեհը բռնկվել է հիվանդանոցում, որը գտնվում է Կահիրեից շուրջ 30 կմ հյուսիս-արեւելքում: Ըստ նախնական տվյալների՝ բռնկման պատճառը կարճ միացումն էր:
Հիվանդանոցը տարհանել են, իսկ պացիենտներին տեղափոխել այլ հիվանդանոցներ:
Ներկայում Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կտրուկ աճ:
Ուրբաթ երկրի առողջապահության նախարարությունը հաղորդել էր մեկ օրում վարակման 1 133, մահվան 49 դեպքի մասին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



