Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հարված՝ մի քանի կողմից. ի՞նչ է սպասվում տնտեսությանը, և ինչպե՞ս վտանգվեց տնտեսական անվտանգությունը․ «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» տնտեսագետ Էդուարդ Պետրոսյանի հետ ամփոփել է տնտեսական տարին՝ անդրադառնալով անցնող տարում մեր երկրին բաժին հասած ցնցումներին, առկա իրողություններին ու հնարավոր նոր մարտահրավերներին: «Ամբողջ աշխարհում տարածված կորոնավիրուսը թողել ու դեռ շարունակում է թողնել իր սոցիալ-տնտեսական հետևանքը մեր երկրի վրա՝ հաշվի առնելով նաև այն, որ համաճարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված մեր արձագանքն անհամաչափ էր: Եվ պարզ է, որ այս պարագայում տնտեսական շոշափելի հետևանքներ էինք ունենալու: Ինչ վերաբերում է պատերազմին, ապա այն դեռ տնտեսությանը շոշափելի հարված չի հասցրել՝ հաշվի առնելով նախ այն, որ մինչ պատերազմն էլ օտարերկրյա ուղղակի ներդրումների մեծ հոսքեր չունեինք:

Կապիտալի խոշոր արտահոսքի հետ կապված ևս դեռ տեղեկություններ չկան: Հակառակը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ֆինանսական մեծ հոսքեր եկան երկիր, առևտրաշրջանառությունը մեծացավ, հարկեր գեներացվեցին: Այդուհանդերձ, պատերազմը արդեն հարվածել է մեր տնտեսական անվտանգության մակարդակին՝ մի քանի բաղադրիչներով»,-մեզ հետ զրույցում նկատեց տնտեսագետը: Թվարկելով մի քանի կողմից տնտեսությանը հասցված հարվածները՝ նա առաջինը բանկային համակարգին անդրադարձավ. «Հայտնի է, որ ՀՀ բանկային համակարգը վերաֆինանսավորել էր Արցախի բանկային համակարգին: Խոսքն ավելի քան մոտ մեկ միլիարդ դոլարի մասին է: Նախնական հաշվարկներով, մոտ 600 միլիոն դոլար կորել է այն տարածքներում, որտեղ տարբեր ծրագրեր են ֆինանսավորել ու վարկավորել:

Դրանք կորած գումարներ են, ինչը հարված կլինի մեր ֆինանսական անվտանգությանը, առանց այդ էլ բարդ վիճակում գտնվող բանկային համակարգին: Լուրջ ու ծանր հարված ենք նաև հասցրել պարենային անվտանգությանը: Միայն ցորենի առումով մոտ 50 հազար հեկտարից ավելի տարածք ենք կորցրել, որը տարեկան միջինը 100-150 հազար տոննա ցորեն էր ապահովում: Դրան գումարած՝ պտղատու մրգերի հազարավոր հեկտարներ, այգիներ ենք կորցրել, ինչը ևս մեծ ազդեցություն կունենա տնտեսության վրա: Հարված ենք ստացել էներգետիկ անվտանգության տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ թշնամու տարածքում մնացած ՀԷԿ-եր ունենք: Սոցիալական անվտանգությանն է լուրջ հարված հասցվել. ավելի քան 40 հազար մարդ անտուն է մնացել, իսկ այսօրվա տնտեսական, անվտանգային իրավիճակը չի խրախուսում նրանց գնալ և Արցախում նորից տուն-տեղ ստեղծել:

Այս բոլոր գործոնները, որոնք ազդել են տնտեսական անվտանգության մակարդակի վրա, մոտակա ժամկետներում կսկսեն արդեն ուղիղ ազդեցություն ունենալ»: Հաշվի առնելով կորոնավիրուսի, ինչպես նաև պատերազմի՝ արդեն սպասվելիք հետևանքները՝ Է.Պետրոսյանը նշեց. «Այսօր տնտեսությունը բարդ իրավիճակում է հայտնվել: Իսկ եթե նշվածներին գումարենք քաղաքական անորոշ իրավիճակը, ստացվում է, որ բոլոր ուղղություններով առկա գործոնները ճնշում են տնտեսության վրա: Պետության տնտեսական բլոկն ահռելի աշխատանք ունի կատարելու՝ նաև մոտալուտ մարտահրավերներին հակազդելու տեսանկյունից: Հայտնի է, որ Կենտրոնական բանկը պարտադիր վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է՝ առաջին հերթին գնաճը զսպելու, երկրորդ՝ ազգային արժույթի կայունացման նպատակով: Սա նշանակում է, որ ԿԲ-ն ավելի է կոշտացնում իր քաղաքականությունը:

Բյուջեն ծանրաբեռնված է առանց այդ էլ մինչև պատերազմն առկա մարտահրավերներով, իսկ պետությունը դեռ անվտանգային, առողջապահական լուրջ խնդիրներ ունի լուծելու. խոսքը մեր վիրավոր զինվորների առողջապահական ծախսերի մասին է, ունեզրկված մարդկանց սոցիալական ծախսերը ևս ավելանալու են: Հաշվի առնելով այս ամենը՝ տնտեսությանն աջակցելու բյուջետային միջոցները սահմանափակվում են: Եվ, բնականաբար, տնտեսական բլոկը պետք է վերանայի իր քաղաքականությունը: Իսկ տնտեսական ռազմավարությունը չպետք է մշակել մոլորության մեջ՝ ի դեմս այն հանգամանքի, թե ճանապարհները կապաշրջափակվեն: Իհարկե, դա մեծ խթան կլինի տնտեսության համար, բայց պարզ է, որ մինչև խաղաղության պայմանագիր չլինի, նման բան տեղի չի ունենա: Իսկ դա առնվազն մոտ ապագայում չի սպասվում՝ հաշվի առնելով թշնամու նախապայմանները, որը պարզ հայտարարում է Երևանի, Զանգեզուրի, Գեղարքունիքի նկատմամբ ունեցած հավակնությունների մասին»:

Տնտեսագետը շեշտեց ռեալ քաղաքականության վրա կենտրոնանալու անհրաժեշտության մասին: «Պատերազմի հետևանքով սահմանները փոփոխվեցին, սահմանների ճշգրտում է տեղի ունենում, կտրուկ ավելանում է սահմանամերձ բնակավայրերի քանակը: Այդ բնակավայրերում տնտեսական ներուժի կտրուկ անկում կլինի, մասնավորապես՝ գյուղատնտեսության անկում: Սահմանամերձ բնակավայրերում սոցիալ-տնտեսական խնդիրները խորանալու են, ինչը էլի անդրադառնալու է մեր տնտեսության վրա:Սրան գումարենք նաև ֆինանսատնտեսական խնդիրները: Բազմիցս ենք խոսել կորոնավիրուսի տնտեսական հետևանքներից տուժած ոլորտների խնդիրների մասին, հիմա գումարվում է պատերազմը, որի հետևանքով առաջացած խնդիրները շատ մեծ հարված են նաև բանկային համակարգին:

Ֆինանսական համակարգն էլ է հայտնվել շատ բարդ իրավիճակում, որը էլի ուղղակի ազդեցություն է թողնելու տնտեսության վրա: Ըստ էության՝ մի քանի կողմից հարված է սպասվում տնտեսությանը, որոնցից պաշտպանվելու համար նախ պետք է գույքագրել խնդիրները: Օպերատիվ աշխատանք է պետք, բայց չկա տեղեկություն, թե ինչ աշխատանք է տարվում կամ առհասարակ տարվո՞ւմ է, թե՞ ոչ: Կորցրածն այս պահին հետ բերել չի լինի, պետք է եղածը պահել, և այս առումով առաջինը ֆինանսական, տնտեսական հարցերը պետք է լուծել, որ մեր վիճակն ավելի չվատանա, ավելի չգլորվենք: Այո, աքսիոմա է՝ քաղաքական անկայունությունն իր տնտեսական հետևանքները թողնում է, ինչն անխուսափելի է:

Առաջնային խնդիրն, իհարկե, քաղաքական կայունության հաստատումն է, որն ազդում է ներդրումների հոսքի վրա, թեպետ նշեցի՝ այնպես չէ, որ ունեինք, հիմա էլ կրճատվել է: Ազդում է նաև կապիտալի խոշոր արտահոսքի վրա: Կարճաժամկետ կտրվածքով այս առումով դեռ էական ազդեցություն չկա, բայց եթե քաղաքական անկայունությունը ձգվի, միջնաժամկետ կտրվածքով չի կարող բացասական հետևանք չունենալ տնտեսության վրա»,-նշեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով, առկա խնդիրների մեջ, իհարկե, անձերի հանգամանքը կա, բայց ստեղծված իրավիճակը կառավարման համակարգերի ճգնաժամերի հետևանք է. «Անարդյունավետ կառավարման համակարգեր ունենք, որի պարագայում ցանկացած ճգնաժամային իրավիճակում պետությունը բարդ վիճակում է հայտնվելու:

Կան հետխորհրդային երկրների օրինակներ այն մասին, թե խորհրդարանական կառավարման համակարգերն ինչ ճգնաժամեր են ծնում՝ և՛ տնտեսական, և՛ կառավարման, և՛ սոցիալական առումով: Հիմա մեր թիվ մեկ խնդիրը պետության կառավարման արդյունավետության բարձրացումն է, ով կլինի իշխող ուժը, պետք է մտածի կառավարման համակարգի վերանայման մասին: Անարդյունավետ կառավարման համակարգը ցանկացած ֆորսմաժորային պայմաններում չի կարող ճգնաժամ չծնել, ինչը և տեսանք. երկու տարի իներցիա էր գնում, իսկ հենց մի ճգնաժամային իրավիճակ էր ստեղծվում, երբ պետք էր կտրուկ ավելացնել ջանքերը, արդեն կառավարման համակարգն անարդյունավետություն ցույց տվեց, ինչը մինչ օրս շարունակվում է: Առանց կառավարման համակարգի վերանայման լուծում չեմ տեսնում»:

Տնտեսագետի խոսքով, այսօր կան գործընթացներ, որոնք այս պայմաններում օրինաչափ են ու անխուսափելի: «Ճիշտ է, այսօր գնաճը զսպելու խնդիր կա. կարևոր է ֆինանսատնտեսական կայունություն ապահովել, զուգահեռ՝ զսպել գնաճը: Բայց որպես տնտեսագետ՝ երբեք կողմնակից չեմ եղել գնաճի զսպման քաղաքականությանը, ինչն իր անարդյունավետությունը ցույց է տվել բոլոր ժամանակներում. ճիշտ է, գնաճի ընդհանուր ցուցանիշը հաջողվել է զսպել՝ վերջին 12 տարում այն մինչև 5 տոկոսը չի գերազանցել, բայց առաջին անհրաժեշտության ապրանքները սովորաբար շատ ավելի են թանկացել, ինչի մասին կվկայեն բոլոր սպառողները: Քաղաքացիների գրեթե 90 տոկոսի համար կարևոր չէ, թե որքանով թանկացավ S դասի Mercedesը, այլ կարևոր են ոսպն ու բրինձը, իսկ այդ հատվածով չի հաջողվել գնաճը զսպել:

Ես կողմնակից եմ, որ մարդկանց եկամուտներն անընդհատ ավելանան, զուգահեռ թող գնաճն ավելանա. տնտեսական քաղաքականությունը մարդկանց եկամուտների ու տնտեսական աճի ավելացմանը պետք է ուղղվի: Մենք այս պահի դրությամբ լուրջ ռիսկեր ունենք, սոցիալական վիճակի վատթարացումն անխուսափելի է: Սոցիալական խնդիրները սրվելու են, և այս ուղղությամբ պետք է ծախսեր անել: Միջոցների հայթայթումն անխուսափելի է. ուզի, թե ոչ, պետությունը պետք է ավելացնի սոցիալական ծախսերը: Առաջնայինը սոցիալական խնդիրները պետք է լուծվեն, որովհետև օրեցօր շատ մարդիկ հայտնվում են էլ ավելի բարդ վիճակում: Մենք արագ աճող սոցիալական խնդիրներ ունենք, ինչն անխուսափելի գործընթաց է»,-ասաց Է. Պետրոսյանը՝ հավելելով, որ պարզ չէ, թե ինչ մասշտաբներով ենք հակազդում նշված իրողություններին:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»«ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասան