Եթե ՌԴ-ն հարձակվի Ղրիմի տարածքից, մեծ պատերազմ կլինի, կմոբիլիզացվեն թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք․ Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հույս ունի, որ Ռուսաստանի Դաշնությունը չի հարձակվի Ուկրաինայի վրա, այդ թվում՝ Ղրիմի տարածքից: Երկրի ղեկավարն այս մասին ասել է ուկրաինական «Ֆոկուս» հրատարակությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նա մտածում է այն մասին, որ Ռուսաստանը կարող է կրկին հարձակվել Ուկրաինայի վրա, այս անգամ՝ Ղրիմից։ «Դա սարսափելի կլինի, նույնիսկ չեմ ուզում պատկերացնել: Հուսանք, որ այդպիսի բան չի լին: Հակառակ դեպքում ՝ կլինի մեծ պատերազմ: Մենք ոչ մի տեղ չենք գնա, մենք բոլորս պայքարելու ենք, բոլորը մոբիլիզացվելու են՝ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք: Դա վատ կլինի ուկրաինական բնակչության համար»: «Ես կարծում եմ, որ Ռուսաստանը դա շատ լավ հասկանում է դա», - ասել է Զելենսկին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



