«Հայաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մեր բալիկի լուսանկարները չէի հրապարակում». Գուրգեն Դաբաղյանի կինը հրապարակել է դստեր առաջին լուսանկարները
ԼԱՅՖԵրգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննա Դաբաղյանը, Ինստագրամի իր էջում հրապարակել է դստեր՝ 5-ամսական Շուշաննայի լուսանկարները՝ առաջին անգամ ցույց տալով նրա դեմքը:
«Ծանոթացեք իմ Շուշաննայի հետ: Ճիշտ է, նա այստեղ շատ փոքրիկ է, բայց պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակով, հարգելով մեր հերոսներին, մեր բալիկի լուսանկարները չէի հրապարակում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Գուրգենի և Իննայի առաջնեկը ծնվել է հուլիսին, նրանք երեխային անվանակոչել են Գուրգենի մայրիկի պատվին: Զույգը նախընտրել էր գաղտնի պահել բալիկի ծննդի մասին լուրը և այդ մասին հայտնել միայն սեպտեմբերին: Ծնողները մեծ խնջույք էին կազմակերպել Շուշաննայի երկու ամսականի առթիվ, որի մանրամասներն Իննան պատմել էր Tert.am Life-ին:






1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



