Տիգրան Աբրահամյանը ոստիկանության բաժնից ազատ արձակվեց
ԲԼՈԳ«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Իմ տպավորությամբ, ոստիկանությունում հատուկ անհայրենիք անձանց խմբեր են կազմել, որոնց միջոցով բերման են ենթարկում բոլոր նրանց, ովքեր չեն համակերպվում Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ ու շարունակում են պայքարը։
Չգիտեմ, թե ոստիկանապետն ու ոստիկանական զորքերի հրամանն ինչ դեմքով են իրենց հանձնարարություններն արձակում, բայց զգուշացնում եմ՝ հավասարապես պատասխանատվություն եք կրում Արցախի և Հայաստանի կորցրած բոլոր տարածքների, մեր ժողովրդի զրկանքների համար, քանի դեռ շատ ուշ չէ՝ ուղղակի հեռացեք։
Հ․Գ․ Ոստիկանության բաժնում, ի տարբերություն փողոց հանած անդեմ տգետների, միայն բարեխիղճ ոստիկանների հանդիպեցի։
Հ․Գ․2․ Ոստիկանության բաժնից ազատ արձակվեցի»:
1
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
2
Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
3
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
4
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
5
Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել



