Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նա հայ ժողովրդին չի սիրում, չի հարգում, այլ պարզապես ձեռք է առնում հայ ժողովրդին». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, ինչ հիմա է տեղի ունենում երկրում, բազմաշերտ ինչ-որ երևույթ է: Այս կարծիքին է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, որի խոսքով, այդ բազմաշերտ երևույթի մեջ ամեն ինչ փոխկապակցված է: «Ինձ մոտ շատ ու շատ հարցեր են ծագել: Նախ՝ եթե մտադիր չէին մասնակցել պատերազմին, ինչո՞ւ էին մեր կամավորներին ու տղաներին ուղարկում ռազմաճակատ: Եթե մտադիր չես օգնել ուղարկված մարդկանց, ինչո՞ւ ես ուղարկում: Մսաղա՞ց էիր սարքում քո ազգի համար: Այս ու նման շատ հարցերի պատճառով դժվար է մի սահմանում տալ կատարվածին ու մինչ օրս տեղի ունեցողին, բայց, անկախ ամեն ինչից, մի համապարփակ ու դիպուկ արտահայտություն կա՝ դավաճանություն: Ուրիշ բառով անհնար է բնութագրել եղածն ու առկա իրավիճակը: Եթե ինչ-որ պատերազմական իրավիճակում ես հայտնվում, ուրեմն բարի եղիր պատերազմել այնպես, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում:

Բայց հայտնի ու նորմալ եղանակները պետք է իմանա այն մարդը, որը նորմալ սովորել է և ոչ թե շանտաժով գնահատականներ ստացել իր դասախոսներից: Ի՞նչ է, սրա համար էր նախկին տխրահռչակ նախարար Արայիկ Հարությունյանն ուզում հանել պատմության դասերը: Նրա համար, որ մարդիկ տեղյակ չլինե՞ն՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ: Կամ երևի նրա համար, որ հայ ժողովրդի պատմությունը չիմանան: Քայլարաստներով ուզում էին զրոյից պատմություն սարքել: Երևի իրենց ուզածը սա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Շաքարյանցը: Քաղաքագետի խոսքով, այն, ինչ կատարվում է հիմա, դուրս է տրամաբանության սահմաններից: Բացի նկարագրվածից, նա այլ խնդիրներ էլ է տեսնում: «Բնակչությունը բարոյալքված է: Մարդիկ չեն էլ ուզում ընդհանրապես ապագայի մասին մտածել: Դրսում, խանութում, փողոցում շատերի հետ եմ զրուցել: Մարդիկ ասում են՝ սպասում ենք՝ սահմանները բացվեն… Միգուցե սա էլ էր իրենց ուզածը, որ միայն քայլարաստներով ապրեն:

Նոր Հայաստան են կառուցում՝ առանց քրիստոնեության, առանց Աստծո: Ըստ էության, հենց իրենց ուզածն այն է, որ նորմալ մարդիկ արտագաղթեն այլ երկրներ, ու իրենք թրքասեր ոչ թե Հայաստան, այլ «Զոմբիլենդ» կառուցեն: Պարզապես այլ գնահատականի, այլ բան մտածելու ճար չկա, երբ նայում ես, թե ինչ է կատարվում»,-ընդգծում է քաղաքագետը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջներին, տեղի ունեցող բողոքի ակցիաներին ու իշխանության վարքագծին՝ Ս. Շաքարյանցը նկատեց. «Գոնե պատերազմի պատմություններն ուսումնասիրի, տեսնի, թե ինչ է վերջում լինում պարտված առաջնորդների հետ: Մուսոլինին մահապատժի է ենթարկվել, Հիտլերը տղամարդ էր՝ ինքնասպան եղավ, հայտնի է նաև Նապոլեոնի ճակատագիրը: Ճապոնիայի պատմությունը թող հիշի: Ցանկացած երկրում պարտված առաջնորդները ասպարեզից ընդհանրապես վերանում են: Բայց, ախր, մենք ոչ նորմալ մարդու հետ գործ ունենք: Դավաճանն ուղղակի ժամանակ է ձգում: Նա շատ լավ է հասկանում, որ արդեն անգամ իր հարազատ գյուղում ապագա չունի:

Նա ժամանակ է ձգում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա պարզապես սովորական դրածո է, ընդ որում՝ էժան դրածո: Հինգ թե քանի միլիարդ են տվել, չեմ կարող ասել, հետաքննությունը թող պարզի, բայց պարզ ճշմարտություն է այն, որ հողը գին չունի, հայրենիքը գին չունի, ու չես կարող աճուրդով հայրենյաց հողի գին որոշել: Դա խելքից դուրս մի բան է: Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանն իր ամենօրյա արարքներով, հայտարարություններով, լայվերով խեղաթյուրում է հայ ժողովրդի պատմությունը: Բայց, միևնույն ժամանակ, նա հայ ժողովրդին չի սիրում, չի հարգում, այլ պարզապես ձեռք է առնում հայ ժողովրդին»: Քաղաքագետը շեշտեց, որ, այդուհանդերձ, ժողովրդի մի հատվածի առումով վերապահում ունի: «Մի հատված կա, որն անգամ չի հասկանում, որ իրեն ձեռք են առնում:

Եթե հասկանար, վաղուց ոչ թե 20 կամ 30 հազար հոգով, այլ ամբողջությամբ դուրս կգար հրապարակներ ու կասեր՝ դու ո՞վ եղար: Բայց ես չեմ տեսնում այդ ժողովրդին: Այո, մի մասի դեպքում հասկանալի է, մարդիկ իրենց վիշտն ունեն: Մարդուն, որը կորցրել է իր 18, 19 տարեկան զավակին, որը կորցրել է թոռներ ունենալու հնարավորությունը, չես կարող մեղադրել, որ վեր չի կացել ու իր բողոքի ձայնը չի բարձրացրել: Բայց մեզ մոտ հակառակն է:Նրանք ՊՆ-ի դարպասն են ջարդում, իրենց պահանջն են ներկայացնում, իսկ ամեն ինչով բավարարվածները նստած են՝ չգիտակցելով, որ եթե այսպես շարունակվի, վաղը չէ մյուս օրը թուրքը կարող է գալ ու իրենց դուռն էլ թակել: Ես կարծում եմ, որ այդ հատվածի մոտ արժեքներ երբեք գոյություն չեն ունեցել:

Չեն հասկանում՝ ինչ է կատարվում: Եթե այդ հատվածը պետք է հեռանա, թող այդ ճանապարհն անվերադարձ լինի»,-շեշտեց նա: Վերադառնալով իշխանության ղեկավարի հրաժարականի պահանջին, բացի ժամանակ ձգելուց, քաղաքագետը նաև պատասխանատվությունից խուսափելու ցանկության մասին ընդգծեց. «Փորձում է պլստալ, ինչպես 2008 թ.-ին: Ի դեպ, նոր իշխանություններին կառաջարկեի վերաբացել 2008 թ.-ի Մարտի 1-ի գործը, բայց արդեն կոնկրետ և իրական մեղավորներին պատասխանատվության կանչելու համար: Եթե ուզում եք իմանալ, ամեն ինչ այդտեղից է սկսվել: Այդ ժամանակ իսկապես եղել են նախադեպեր, որոնք կրկնում էին տարբեր երկրներում տեղի ունեցած իրողությունները:

Վեց տարի անց սցենարը կրկնվել էր Ուկրաինայում: Սցենարը նույնն է, բեմադրողը՝ ևս: Երևանում փորձել են 2008 թ.-ին իրականացնել, բայց որոշակի պատճառներով չի ստացվել: 2018 թ.-ին, կարծես թե, ստացվել է, բայց տեսեք, թե ինչ եղավ. երկուսուկես տարի անց Հայաստան գոյություն չունի. սահման է ճշտում՝ հենվելով սովետական կարգերի ինչոր քարտեզների վրա, որի իրավունքն ընդհանրապես չունի: Ինչո՞ւ ես վերցնում այն քարտեզը, որը քեզ թուրքն է տալիս, ու չես վերցնում այն քարտեզը, որը եղել է այստեղի համապատասխան պետական հաստատության սեյֆերում ու արխիվներում:

Ես չեմ էլ ուզում խոսել GPS-ով սահմանազատման մասին»,-ասաց քաղաքագետը: Սերգեյ Շաքարյանցի խոսքով, այլ իրավիճակ ու առողջացման նշույլներ կարող ենք տեսնել միայն այն դեպքում, երբ ազգովի հեռացնենք այս իշխանությանն ու դրան սերտաճած տարատեսակ համայնքների ներկայացուցիչներին: «Միայն այդ ժամանակ կարող է առողջացում լինել, իսկ եթե նրանք շարունակեն իրենց քայքայիչ աշխատանքը, 2020 թվականը Հայաստանի վերջին թիվը կլինի, որովհետև 2021 թվականին ու հետո ոչ թե Հայաստան, այլ «Նիկոլի վկաների զոմբիլենդ» անունով մի նոր հանրապետություն կհայտնվի աշխարհի քարտեզի վրա: Հայտարարվում է, որ սահմանը Որոտան գյուղի միջով է անցնելու, մեկ կամ երկու տուն պետք է տան թուրքերին, ուզում են հայերին համոզել, թե ոչինչ չի եղել: Մոտավորապես ասում են՝ «ոչինչ, ի՞նչ է եղել, թուրքի հետ միշտ ապրել եք, էլի»:

Թուրքին սիրողն իրականում միայն թուրք կարող է լինել, եթե այդ մարդն անգամ «յան» վերջավորությամբ ազգանուն ու ՀՀ անձնագիր ունի: Էլի եկանք հայերենի դասերին, որն այս շղթայական կապի օրինակներից ընդամենը մեկն է: Ուզում են վերացնենք մեր լեզուն, որ առհասարակ «ՄԵՐԸ» գոյություն չունենա: Ովքեր պատճառներ են ման գալիս, թող տեսնեն Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած 1990-ականների կարգախոսները: Հիմա ամեն ինչ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը: Ամեն ինչ և անխտիր»,-եզրափակեց քաղաքագետը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետո