ԱՄՆ-ում Սաակաշվիլիի աշխատավարձը կազմել է 200 հազար դոլար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում հայտնել է, թե որքան է իրեն վճարել ԱՄՆ-ը մինչև այդ պաշտոնին նշանակվելը:
«Բոլոր նրանց համար, ում հետաքրքրում է. իմ ամերիկյան աշխատավարձը կազմում էր գրեթե 200 հազար դոլար Օդեսայում նշանակվելուց առաջ: Դրան պետք է ավելանային եկամուտները դասախոսություններից և հանրային ելույթներից»,- ասվում է հաղորդագրությունում:
Սաակաշվիլին ընդգծել է, որ իրեն ու իր ընկերներին հետաքրքրում է ոչ թե աշխատավարձը, այլ հայրենիքին ծառայելը: «Սակայն իմ հստակ համոզմունքն է, որ պետք է հավաքել նոր՝ չաղտոտված մարդկանց և որոշ ժամանակ անց նրանց արժանի աշխատավարձ տալ»,- հավելել է նա:

1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



