Կայծակի հետեւանքով հրդեհ է բռնկվել. նյութական վնասը կազմել 2, 22 միլիոն դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 16-ին, ժամը 02.14-ին, ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել 59-ամյա Գեւորգ Մ.-ի եւ 63-ամյա Հովհաննես Մ.-ի տների հարեւանությամբ կառուցված օժանդակ շինության տանիքում:
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 02.56-ին, եւ մարվել ժամը 05.44-ին՝ մարտական երեք հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետեւանքով այրվել է օժանդակ շինության տանիքը` 206 քմ մակերեսով, 3 քմ նոր շինարարական փայտ, 150 հակ անասնակեր եւ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի 2 անվադող, ինչի հետեւանքով վերջիններիս պատճառվել է 2.225.500 դրամի վնաս:
Նախնական տվյալներով՝ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել ամպրոպային լիցքերը /կայծակ/:
Նշանակվել է հրդեհատեխնիկական փորձաքննություն:
Հետաքննությունը վարում է Շիրակի մարզի հրդեհային անվտանգության տեսչությունը:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



