ՎՊ անդամ Դավիթ Չիբուխչյանը պետական պաշտոնում լինելով՝ նկատելի ունեցվածք է կուտակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է նոյեմբերի 19-ին Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ նշանակված Դավիթ Չիբուխչյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, որտեղ բավականին ուշագրավ տվյալներ են գրաված:
Դավիթ Չիբուխյանը 34 տարեկան է, ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Աշխատել է ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության հարկերի մեթոդաբանության բաժնում որպես առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, իսկ 2005թ.` բաժնի պետ: 2007թվականից աշխատում է Վերահսկիչ պալատում, նախ՝ բաժնի, այնուհետեւ՝ վարչության պետ:
Զուտ պետական պաշտոններ զբաղեցնելը, սակայն, այն էլ՝ ՎՊ-ում աշխատելը, Դավիթ Չիբուխչյանին ոչ միայն չի խանգարել, այլ միգուցե նաև նպաստել է, որ նա ձեռք բերի երկու ավտոմեքենա՝ «TOYOTA COROLLA 1.6» եւ «KIA SORENTO 3.3 L» մակնիշների, կուտակել 6,5 միլիոն դրամի, 32 հազար ԱՄՆ դոլարի, 11 հազար եվրոյի եւ 512 հազար ՌԴ ռուբլու չափով դրամական միջոցներ:
Ըստ Չիբուխչյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ նա անգամ տարածք է վարձով տալիս, որի դիմաց այս տարվա 11 ամիսներին ստացել է 3 միլիոն 800 հազար դրամի չափով եկամուտ:
Գագիկ Աղբալյան



