Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անտառներում թաքնված ու երեկ ողջ գտնված Դավիթը մայրիկից առաջինը մանդարին ու իր կիթառն է ուզել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտի հիվանդանոցում այս պահին գտնվող 70 օր անհետ կորած համարվող Դավիթ Սահակյանն իր մայրիկի հետ հեռախոսազրույցում առաջինը մանդարին է խնդրել ու կիթառը։

Հոկտեմբերի 15-ից  վեր որդուց ոչ մի լուր չունեցող մայրը վերջին մեկ օրում նրա հետ երկու անգամ հեռախոսով է զրուցել։

Ալինա Եգորովան որդու գտնվելը հրաշք է համարում։ Այս ողջ ընթացքում համոզված է եղել՝ Դավիթ ողջ է, մայրական բնազդով զգում էր՝ որդին նեղության մեջ է, մրսում է, սոված է...

«Ես հարյուր տոկոսով գիտեի, զգում էի, որ ինքը ողջ է։ Գիտեի, որ ինքը դիսկոմֆորտ է ապրում, մրսում է։ Ես երազում իրեն ճաշ էի տալիս։ Ինքը ջուր էր ուզում։ Ես գիտեի, որ ողջ է»,- Panorama.am-ին պատմում է տիկին Ալինան։

Երևանում գտնվող մայրը ֆինանական ու այլ խնդիրների պատճառով դեռ  չի կարողացել Արցախ մեկնել, որդուն գրկել, ցրտահարված ոտքերն ափերի մեջ առնել։

Մեկ այլ գտնված զինծառայողի մոր հետ դիմել են պաշտպանության նախարարություն՝  իրենց Արցախ հասնելու հարցում աջակցելու համար։ Մոր խոսքով, նախարարությունից պատասխանել են՝ աջակցության նման ծրագիր չունեն։

Ստեփանակերտում ապրող իր ծանոթին խնդրել է մանդարին հասցնել որդուն։ Կիթառն ինքը կփոխանցի։

«Սա հրաշք էր ուղղակի, գիտե՞ք մենք ինչքան ենք կանգնել ՊՆ-ի դիմաց, խնդրել, աղաչել։ Երեխեն զանգել էր, ասել էր՝ մենք օգնության կարիք ունենք, մենք վիրավոր ունենք»,- պատմում է տիկին Ալինան։

Դավիթն ուսի հատվածում հրազենային վիրավորում ունի, գտնված բոլոր վեց տղաների ոտքերը խոր ցրտահարված են, ցավեր ունեն, քայլել դժվարանում են։ Զինվորը դեռ վիրահատության կարիք ունի։ Մայրը չգիտի՝ որտեղ ու երբ կվիրահատեն նրան։

19-ամյա Դավիթը Ռուսաստանում է ապրել։ Ընտանիքը վերջերս է տեղափոխվել Հայաստան։ Մայրն ասում է՝ Արցախի տեղն էլ չգիտեին։

«Ինքը ծառայել է Ջաբրայիլում, հետո հայտնվել են Հադրութի անտառներում։ Մինչև այդ 16 հոգով թաքնված են եղել Վանք գյուղի տներից մեկի նկուղում։ Ծանր վիրավորներ են ունեցել։ 7 հոգի։ Նրանցից երկուսը սկզբում են մահացել։ Երեխաները հենց այդ տան բակում են ընկերներին թաղել։ Գրպաններում զապիսկա են դրել, անուններն են գրել։ Այս վերջերս իմացա, որ ծնողները գտել են այդ երկու երեխայի մարմինները։ Տանտիրոջ անունը Ապրես է եղել։ Նկուղում ղաուրմա է եղել, դա են գտել, կերել, տակառով պանիր, պահածոներ։ Նկուղը լքելուց առաջ իրենց հետ ուտելիք են վերցրել, ապա թաքնվել անտառում։ Թե հետո ոնց են սնվել, ապրել, չգիտեմ։ Մանրամասն չխոսեցի։ Բժիշկ մտավ սենյակ։ Հիմա տեսնենք, ինչ կորոշեն, կտեղափոխե՞ն Երևան, թե՞ կմնա այնտեղ»,- պատմում է մայրը։

Տիկին Ալինան այսօր էլ չի հասկանում, ինչպե՞ս կարող էին մի քանի օրվա ծառայողին տանել առաջին գիծ։ Դավիթը զորակոչվել էր այս տարվա օգոստոսի 19-ին, մոտ մեկ ամիս մնացել է Ասկերանում, կարանտին էր։ Սեպտեմբերի 19-ին տեղափոխել են Ջաբրայիլ։

«Սեպտեմբերի 27-ին հանել են առաջին գիծ, դիրքեր։ Երեխեքը մի քանի գիշեր անցկացրել են պոստերում, հինգ օր եղել են սոված։ Մի հատ տուշոնկան վեց հոգով են կերել։ Երեք օր եղել են առանց ջուր։ Դրանից հետո հայտնվել են Հադրութում՝ շրջափակումների մեջ, փախնելով հասել են անտառներ»,- պատմում է մայրն ու կրկին փառք տալիս Աստծուն՝ որդին ողջ է։

Հիշեցնենք, որ 70 օր անհայտության մեջ մնալուց հետո երեկ ողջ են գտնվել ու հիվանդանոց տեղափոխվել վեց զինծառայողներ՝

Այվազյան Արսեն Կարենի
Սահակյան Դավիթ Գեղամի
Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի
Հարությունյան Արթուր Գարիկի
Արմաղանյան Արման Արշակի
Թումանյան Ռուսլան Սարգիսի։

Նավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Որտե՞ղ են հայերը կորցնում ամենաշատ գումարը․ 5 սխալ, որոնք անում են շատերըԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Որ դեղերը չի կարելի խմել նույն օրը․ վտանգավոր սխալներ, որոնք կարող են անգամ մահ առաջացնել Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանՆար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ընդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Ուկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ջրի խնդիրը մոտենում է․ ինչ կարող է սպասվել Հայաստանին առաջիկա տարիներինՄոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի