Երեկ իմ դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից. գնդապետ Գրիգոր Պողոսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ գլխավոր դատախազության Քրեակատարողական հիմնարկների նկատմամբ օրինականության վերահսկողության վարչության պետ, գնդապետ Գրիգոր Պողոսյանը ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեսյբուքյան էջում:
«Հարգելի ընկերներ,
Երեկ իմ դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից։
Որոշում կայացնելիս առաջնորդվել եմ իմ ներքին համոզմամբ և իմ արժեհամակարգի պահանջներով։ Հայտնում եմ նաև, որ օրերս համացանցային որոշ կայքերում իմ ազատման պատճառների վերաբերյալ առաջ քաշված վարկածները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը։
Հարգանքով՝ Գրիգորի Անդրանիկի Պողոսյան»,- գրել է նա:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



