Դեկտեմբերի 19-21-ը Իրանում ՀՀ դեսպանությունում սգո մատյան է բացվելու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած Արցախյան պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության համար զոհված նահատակների հիշատակը ոգեկոչելու նպատակով 2020 թվականի դեկտեմբերի 19-ից 21-ը Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է սուգ։
Այս կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում բացվելու է սգո մատյան։
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ դեսպանությունը նպատակահարմար է գտնում ցավակցական ուղերձներ ընդունել դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected]): Այս մասին տեղեկացրին Իրանում ՀՀ դեսպանությունից։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



