Պարոնայք սպաներ, ենթասպաներ և շարքային իմ ընկերներ, եղեք զգոն և զերծ մնացեք ապօրինի հրամաններ կատարելուց.Խաչատուր Հովակիմյան
ԲԼՈԳՀՀ Ոստիկանության պահեստազորի մայոր՝ Խաչատուր Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի ծառայակից գործընկերներ եւ հայրենակիցներ, նախկինում լինելով ՊՊԾ գնդի 3 -րդ հատուկ գումարտակի հրամատար, 25 տարի անբասիր կերպով ծառայել եմ ժողովրդիս ու պետությանս՝ ենթարկվելով բացառապես օրենքին ու իրավունքին։
Պարոնայք սպաներ, ենթասպաներ և շարքային իմ ընկերներ, եղեք զգոն և զերծ մնացեք ապօրինի հրամաններ կատարելուց։
Հիշեք , որ վտանգված է մեր հայրենիքը, մեր երեխաների ապագան։ Հայրենիք, որի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայեցին մեր ծառայակից ընկերները։ Ամենուր որդեկորույս ծնողներ, այրիացած կանայք և միակողմանի որբացած երեխաներ են։
Ինչպե՞ս եք նայելու նրանց աչքերին և, ի վերջո, ինչպե՞ս եք նայելու ձեր երեխաների աչքերին։
Կոչ եմ անում չտրվել սադրիչ հրամանների և հավատարիմ մնալ Ձեր երդմանը։ Աստված պահապան մեր Հայրենիքին։
ՀՀ Ոստիկանության պահեստազորի մայոր՝ Խաչատուր Հովակիմյան։
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



