Քոչարյանն ու Զաքարյանը քրեական գործեր հարուցելու շանտաժով՝ պատերազմ զորակոչվածներին ստիպում են գնալ Փաշինյանի երթին
ՔԱՂԱՔԱԿԱՆMediaport-ին հայտնի է դարձել, որ այսօր օրերին «Իմ քայլ»-ի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը զբաղված են դեկտեմբերի 19-ին կայանալիք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դեպի Եռաբլուր երթի համար մարդկանց հավաքագրելով:
Մասնավորապես` հայտնի է դարձել, որ վերջիններս հատուկ ընտրում են պատերազմի այն մասնակիցներին, ովքեր ռազմի դաշտում հրամանատարներ չունենալու պատճառով նահանջել են կամ հարկադրված են եղել թողնել իրենց տեղանքը:
Օգտագործելով այս հանգամանքը` Քոչարյանն ու Զաքարյանը սպառնում են, որ եթե նրանք չմիանան Նիկոլ Փաշինյանի երթին, ապա իրենց նկատմամբ քրեական տարբեր գործեր կհարուցվեն:
Mediaport-ին նաև հայտնի է դարձել, որ իշխանությունները նման նողկալի շանտաժով արդեն իսկ հաջողացրել են Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, աջակից զինվորների ու կամավորների մասնակցությամբ մի քանի ակցիաներ բեմադրել նախորդող շաբաթների ընթացքում:
(C) Mediaport
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



