Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քանի Նիկոլը կա, պատերազմը կանգ չի առնելու. սա է իրականությունը. Միքայել Մինասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցած երեսուն օրերին ստի կայսրությունը համոզում էր ժողովրդին, թե Նիկոլը կանգնեցրել է պատերազմը, իսկ փողոց դուրս եկած մարդիկ ուզում են, որպեսզի նորից պատերազմ սկսվի, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Այս թեզը չնայած բացարձակ կեղծ լինելուն՝ շատերին ստիպում էր իրենց վրդովմունքն արտահայտել լուռ՝ առանց փողոց դուրս գալու, քանի որ մարդիկ արդարացիորեն չեն ուզում պատերազմ։ Ոչ ոք չի ուզում։

Վերջին օրերի իրադարձությունները հիմնովին ջախջախեցին ստի կայսրության նաև այս թեզը։ Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլը մնաց։ Բայց պատերազմը շարունակվեց։ Ընդ որում, նոյեմբերի 9-ից հետո Հայաստանն այլևս չի դիմադրում և հանձնում է հանքեր, հողեր, եկեղեցիներ, կորցնում գյուղեր, ավելացնում գերիների քանակը։ Հիմա միակողմանի պատերազմ է, որովհետև Նիկոլի Հայաստանն ուղղակի հանձնվել է։

Պարզվեց, որ անգամ կապիտուլացիայից հետո թշնամին կանգ չի առնելու, իսկ Նիկոլը խոնարհաբար շարունակելու է զիջել այն, ինչ իրենից կպահանջեն՝ մարդասպան դիվերսատներից մինչև Հադրութի շրջանի գյուղեր։ Պարզվեց, որ պատերազմը կանգ չի առել, դրա վկայությունն են նախօրեի 6 վիրավորներն ու գերության մեջ հայտնված նոր զինվորները։
Ու ստացվեց այնպես, որ Արցախը տալով, գլխացավը չվերացավ։ Այն ավելանում է։ Որովհետև պարզվեց, որ Ադրբեջանի ուզածը սկսվում է 7 շրջանով, բայց չի ավարտվում։ Ալիևն արդեն հայտարարել է իր հավակնությունների մասին՝ ընդհուպ մինչև Սյունիք, Սևան ու Երևան։

Բաքվի ախորժակը նոր է բացվում, Թուրքիան երանությամբ է հիշում Էնվերին։ Այս մարդիկ էլ ո՞նց ասեն, որ Հայաստանն ու հայերին ընկալում են որպես թշնամի։ Էլ ինչ անեն, որ հասկանաք. նրանց հետ ուզվորություն անելն անհնար է։ Եթե թուլացար, կվերացնեն՝ բառի ամենաբուն իմաստով… Եվ սրան զուգահեռ 5000 զոհի մարմինը չսառած՝ նիկոլականները խոսում էին Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրի, դիվանագիտական հարաբերություններ սկսելու մասին։ Այս մարդիկ իսկապես չեն հասկանում՝ իրենց արածի ու ասածի հետևանքները։

Քանի Նիկոլը կա, պատերազմը կանգ չի առնելու։ Սա է իրականությունը։

Հ.Գ. Այս պատերազմն իր ողջ մարդկային ողբերգությամբ, հայրենազրկմամբ պարունակում է նաև ինքնամաքրման նշմարվող հույս։ Հույս, որ ի վերջո մենք հրաժեշտ կտանք պատրանքներին։ Այն պատրանքներին, որոնք ինքներս էինք ստեղծել, որոնք մեզ հրամցրել էին։ Ու վերջապես կհասկանանք՝ ով ենք մենք, որտեղ ենք ապրում, ովքեր են մեր թշնամիներն ու բարեկամները։ Ու պատրանքների փոխարեն կձևավորենք մեծ երազանք՝ առողջ, ազնիվ և հաղթական, որի հետևից բոլորով կգնանք», — գրել է Մինասյանը։

ԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Որ դեղերը չի կարելի խմել նույն օրը․ վտանգավոր սխալներ, որոնք կարող են անգամ մահ առաջացնել Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանՆար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ընդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Ուկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ջրի խնդիրը մոտենում է․ ինչ կարող է սպասվել Հայաստանին առաջիկա տարիներինՄոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Նիժնեկամսկի վրա. կան զոհեր Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն 25 տարեկանում կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Տիգրան ԳրիգորյանըԱվագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր Կամենդատյան4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան Երիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ ՄխիթարյանԲանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա․ Տիգրան Աբրահամյան 16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՕդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Նիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանՌուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Հայ շախմատիստները առաջատարների թվում են Եվրոպայի Մ20 շախմատի առաջնությունում Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ բացահայտում է Գագիկ Սուրենյանը Ծննդյան նպաստի նոր կարգը․ ի՞նչ է փոխվում սեպտեմբերի 1-ից Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանԼույս չի լինելու Պատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԹեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ, այլ միջնորդների միջոցով փոխանակում է նրա հետ հաղորդագրություններ. Արաղչի Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. Axios Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան