Ռուսական կողմին չի հաջողվում ադրբեջանցիներին համոզել, որ Սոթքի հանքավայրը հայկական տարածքում է գտնվում. «Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Սոթքի հանքի հետ կապված ճշգրտումները դեռ չեն ավարտվել, սակայն ընթացքը մեր օգտին չէ։ Հանքի աշխատակիցն ասաց, որ ռուսական կողմին չի հաջողվում ադրբեջանցիներին համոզել, որ հանքավայրը հայկական տարածքում է գտնվում, և դրա 70 տոկոսը նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթով չի կարող անցնել թշնամուն։
Թեև հանքի վարչական շենքը հայկական տարածքում է, սակայն ոսկու պաշարներն ադրբեջանական վերահսկողության ներքո են։ Հանքը մի քանի շաբաթ է՝ պարապուրդի է մատնված․ 950 աշխատողից 100-ն է մնալու, այն էլ՝ մի 2 տարի, որից հետո հայկական կողմի պաշարը լրիվ կսպառվի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



