Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կորոնավիրուսը հաղթահարելուց հետո կզբաղվեմ անհետացած օգնության հարցերով. հայ բարերար.(տեսանյութ և լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախյան 44-օրյա պատերազմը, ինչպես և նախորդ պատերազմները համախմբեց հայ ազգին: Սփյուռքի մեր հայրենակիցները հերթական անգամ ապացուցեցին, որ չլինելով հայրենիքում, չեն դադարում հայրենասեր լինել, և այս անգամ արեցին անգամ անհնարինը: Օգնեցին ինչպես գումարով, այնպես էլ ապրանքով, որոնց մասին հայոց բանակը երազել կարող էր:

Այսօր, սակայն, սփյուռքի մեր հայրենակիցները հիասթափված են, և նրանցից շատերին պարզ է դարձել, որ իրենց օգնությունը բոլորովին էլ չի հասել հայ զինվորին, այլ ինչ -որ մարդկանց նկուղներում է, կամ արդեն հանվել է վաճառքի:

Անդրադառնալով այս ցավոտ թեմային՝ մեր թղթակիցը կապ է հաստատել ԱՄՆ-ում բնակվող Վարդան Մալխասյանի հետ, ով 200.000 դոլարին համարժեք օգնություն է ուղարկել ՊՆ-ին, սակայն ապրանքից և ոչ մի բան, դեռևս որևէ զինվորի մոտ չի նկատել:
«Հայաստան եմ ուղարկել այնպիսի ապրանք, որոնցից իր ողջ պատմության մեջ մեր բանակը չի ունեցել. թե՛ հագուստ, թե՛ տեխնիկա, թե՛ բուժօգնությունն ադյունավետ կազմակերպելու միջոցներ, պարագաներ, այնպիսի սարքավորումներ, որոնցով կարելի էր տեղում վիրահատություն իրականացնել:

Ես հետևում էի իրադարձություններին ու ինձ համար ցուցակ կազմեցի, թե ինչ պիտի ուղարկեմ բանակին որպես օգնություն: Նկատում էի, որ կրակելու ժամանակ զինվորները մատներով են փակում ականջները, ու նմանատիպ շատ բաներ ու այնպիսի ապրանք ուղարկեցի, որով կհեշտանար ռազմական գործողություններն իրականացնելը:
Մեծ քանակությամբ քնապարկեր եմ ուղարկել, հեռակառավարման սարքեր (այնքան եմ ուղարկեl, որ ոչ մի զիվոր չէր կարող կապի միջոց չունենալ ու անհետանալ),սաղավարտներ, զրահաբաճկոններ, գիշերային տեսանելիության սարքեր, հագուստ, հեռախոսի համար նախատեսված սարք, որի շնորհիվ ոչ մի զինվորի տեղ չէր կարող հայտնաբերվել և այլն: 1000 անուն ապրանք՝ընդհանուր կշռով՝ 2 տոննա»-ասաց մեր զրուցակիցը:
Հայ բարերարը պատերազմի օրերին, զգալով, որ ինչ-որ բան այն չէ, անձամբ է գալիս, Հայաստան, այս անգամ իր հետ բերելով 406 կգ օգնություն՝կրկին բացառիկ ապրանք, որի շնորհիվ, կարելի էր պատերազմի օրերին հաջողություններ գրանցել:
Նշենք նաև, որ Վարդան Մալխասյանը պատերազմի առաջին օրից որոշում է մեկնել առաջնագիծ, սակայն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունն ասում է, որ զորահավաքի հրաման չունեն:

Չնայած այդ ամենին նա, ծնողներին խաբում է, որ օգնությունը տեղ հասցնելու պատրվակով է գալիս, թողնում է բիզնեսը ԱՄՆ-ում և գալիս Հայաստան՝ առանց հետադարձի տոմս գնելու , քան որ նպատակը առաջնագիծ մեկնելն է լինում:

««Արծիվ 30 Արարատ» ռազմահայրենասիրական ՀԿ-ում ծանոթներ ունեմ. Գեներալ-մայոր Վարազդատ Մկրտչյանն է: Ինձ, պարբերաբար, տեղյակ էին պահում վիճակի մասին, անհրաժեշտ օգնության մասին: Այս անգամ որոշեցի անձամբ գալ ու նոր օգնություն ինձ հետ բերել, էլի մեկը մյուսից ընտիր ապրանք ու նաև ուզում էի մեկնել ռազմաճակատ: Բիզնեսներս թողել եմ ու եկել Հայաստան: Ես Կոնդ թաղամասում եմ ապրել,2003թ.-ին բանակից հետո մեկնել եմ ԱՄՆ, այնտեղ եմ բնակվում: Չնայած ես Հայաստանում չեմ ապրում, բայց սա նաև իմ հայրենիքն է, ու իմ սիրտը ցավում է»,-ասաց նա:

Վարդանը գալով Հայաստան հենց մաքսային վարչությունում հասկանում է, թե նախորդ օգնությունն ինչպես չի հասել զինվորին: Նրա խոսքով՝ մաքսային վարչության հերթափոխի պետ մայոր Արթուր Հակոբյանն իրեն թուրքի պես է պահել, և ամեն ինչ արել է, որպեսզի բեռը չկարողանան վերցնել: 5 օր տանում-բերում են անհիմն պատճառաբանություններով և բարերարն ստիպված է լինում դիմել Վարչապետի աշխատակազմին.: Նման իրավիճակում են հայտնվել նաև այլ բարերարներ, ովքեր ևս մատնանշում են հերթափոխի պետի թշնամական պահվածքը:

«Պատկերացնո՞ւմ եք, պատերազմական իրավիճակում, երբ մեր բանակն օգնության կարիք ուներ ավելի քան երբեք, Հայաստանի թուրքերը ամեն ինչ անում էին, որ օգնությունը տեղ չհասնի:

Ստիպված եղա դիմել Վարչապետին: Ինձ ընդունեցին վարչապետի օգնականները՝ Նաիրի Սարգսյանն ու Սուրեն Համբարյանը: Ի դեպ՝ տղանեը հարգալից, նորմալ ընդունեցին, շնորհակալություն հայտնեցին անգամ: Նաիրի Սարգսյանն ասաց, որ անձամբ կզանգի մաքսային վարչություն, որպեսզի բեռը վերցնելու հետ կապված խնդիր չլինի: Չնայած մաքսայինի թուրքն ամեն ինչ անում էր,որ բեռը չստանանք, երևի հարմար տեր էր ճարել ապրանքի համար: Երբ ապրանքը նայեցին, զգացի, թե ինչպես հետաքրքիր հայացքներով փոխանակվեցին, երևի մտովի պատկերացրին՝ ովքեր պիտի դառնան այս օգնության տերերը: Ես հետո իմացա, որ այդ բեռի վրա շատերն են աչք ունեցել, այդ թվում՝ Վանեցյանը: Երևի հասկացել են՝ ինչ արժեքավոր ու բացառիկ ապրանք է, չէին ուզում ձեռքից բաց թողնել: Նաիրի Սարգսյանն անձամբ հարցին լուծում տվեց, որի համար շատ շնորհակալ եմ: Ստացանք արկղերը, որոնք սակայն բացված էին, և ապրանքներ կային, որ բացակայում էին»:

Հայ բարերարը օգնությունն այս անգամ բաժին է հանում ««Արծիվ 30 Արարատ» ռազմահայրենասիրական ՀԿ-ին, որի ջոկատի անդամները գեներալ Վարազդատ Մկրտչյանի գլխավորությամբ Մարտակերտում ահեղ պայքար են մղել թշնամու դեմ և ոչ մի մետր հող չեն զիջել:

«Արդեն կազմ պատրաստ էինք, որ առավոտյան մեկնենք առաջնագիծ, բայց Նիկոլը գիշերն արդեն արեց իր սև գործը, ու մեր տղերքի արյունով պահած հողերը հանձնեց: Պապանձվել էինք բոլոր, ախր դա հավատալու բան չի, որ եղավ մեզ հետ »,-ասաց Վարդանը:

Անդրադառնալով Հայաստանում ստացած իր տպավորություններին՝ հայ բարերարը նշեց, որ ապշած է այդ օրերին իր տեսածով ու լսածով. «Ես ապշել եմ այն ամենից, ինչ տեսա այդ մի քանի օրվա ընթացքում Հայաստանում: պաշտոնյաների գերթանկարժեք տները, աշխատակիցների հեգնական ու անտրամաբանական աշխատելաոճը, իշխանությունների անկազմակերպ վիճակը և այլն: Այդ ամենը տեսնողին առաջին հայացքից էլ պարզ կդառնա, որ պատերազմը տանուլ ենք տալու»:

Վարդանի՝ օգնության հետ կապված մամուլում բարձրացրած խնդիրներից հետո, նրա հետ շատերն են կապ հաստատել, ասելով, որ իրենց ևս այդ իրավիճակում են հայտնվել, ինչը հայ բարերարին էլ ավելի մտահոգվելու պատճառ է դարձել:

Անգամ տեսանյութեր կան, որտեղ երևում է, թե որտեղ է գտնվում օգնությունը, սական մեր հայրենակիցն այս պահին չցանկացավ հրապարակել, դրանք, քանի որ նպատակ ունի մինչև վերջ բացահայտել , թե ովքեր են կանգնած խարդախությունների ետևում:
«Ախր մեզ հետ ոնց էլ վարվեն, մենք միևնույնն է անհրաժեշտության դեպքում նորից մի բռունցք ենք դառնում: Բայց այս անգամ սփյուռքին վերջնականապես հիասթափեցրին:

Ո՞վ ունի մեր նման հզոր սփյուռք:

Ադրբեջանը նավթ ունի, մենք էլ՝ սփյուռք: Սփյուքից կաթում է օգնությունը: Փոխանակ ամեն մայրցամաքով մեկը զբաղվի, Սփյուռքի նախարարությունը փակեցին: Մենք պատերազմը պարտվեցինք ներկայիս իշխանության անկազմակերպության և իրավիճակից անտեղյակության պատճառով: Կռվող տղերքն ամեն ինչ արել են, փառք ու պատիվ ընկածներին, խոնարհումս նրանց ծնողների առաջ»,-ասաց մեր հայրենակիցը:
ԱՄՆ ում բնակվող մեր հայրենակցի՝ Հայաստանում ունեցած դժվարին ու հիասթափություններով լի օրերին միանում է նաև չարաբաստիկ Կորոնավիրուսը: Վարդան Մալխասյանն այժմ բուժման կուրս է անցնում : Շնչառական և քայլելու հետ կապված դժվարություններ են առաջացել: Արդեն 1 ամիս է չի կարողանում վերադառնալ աշխատավայր՝ «Եվրո մոթորս, ավտոսրահ:

Հայ բարերարը նշում է, որ ոտքի կանգնելուն պես կսկսի քայլեր ձեռնարկել, որպեսզի բացահայտվի, թե ուր է անհետացել իր ուղարկած 2 տոննա օգնությունը: Արդեն նկատել է, որ list.am-ում վաճառքի են հանված ապրանքներ, որոնցից նա ես մեծ քանակությամբ ուղարկել էր Հայաստան, մասնավորապես՝ հեռադիտակներ, քնապարկեր:

Չնայած այն բանին, որ համապատասխան մարմինները չեն արձագանքում սփյուռքի հայության ահազանգին այն մասին, որ իրենց ուղարկած օգնությունն անհետացել է, Վարդան Մալխասյանը հույս ունի, որ արդարություն դեռ մնացել է և մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ բացահայտում է Գագիկ Սուրենյանը Ծննդյան նպաստի նոր կարգը․ ի՞նչ է փոխվում սեպտեմբերի 1-ից Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանԼույս չի լինելու Պատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԹեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ, այլ միջնորդների միջոցով փոխանակում է նրա հետ հաղորդագրություններ. Արաղչի Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. Axios Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում