Մեր անարդյունավետությամբ ոռոգում ենք Ալիևի ու էրդողանի ցինիկ հռետորաբանությունը
ԲԼՈԳՍուրեն Սուրենյանց-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Քաղաքական գործունեությանս 25 տարիների ընթացքում ազգային նվաստացման նման զգացողություն չեմ ապրել։ Արցունքներս ու զայրույթս զսպելով՝ դիտեցի Բաքվի այսօրվա զորահանդեսի տեսագրությունը, լսեցի Ալիևի ախորժակի մասին, տեսա արյունարբու Էնվերի մեծարման էրդողանական կատարումը։
Ինչքան էլ դաժան հնչի՝ հաղթողին չեն դատում, մանավանդ, որ խայտառակ կապիտուլյացիայից անգամ մեկ ամիս հետո որևէ հետևություն չենք արել։
Խայտառակ պարտության ու նվաստացման խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է իր ստորաքարշ գոյությունը, նոր որակի ընդդիմության ձևավորումը դեռ մնում է երազանք։ Այլ խոսքով՝ մեր քաղաքական համակարգը դեռևս չի կարողացել հանղթահարել պարտվածի, անարդյունավետի, ձախողվածի խարանը, ինչը նկատում են Բաքվում և Անկարայում։ Մեր անարդյունավետությամբ ոռոգում ենք Ալիևի ու էրդողանի ցինիկ հռետորաբանությունը։
Բայց ես բողոքելու իրավունք չունեմ ու՝ որպես կուսակցության ղեկավար, պարտավոր եմ գտնել լուծումներ, զարգացման խորքային բանաձևեր։
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին



