Դիմում եմ իրավապահ կառույցներին՝ հորդորելով չծառայել այս այլասեռված, անգրագետ, դավաճան իշխանություններին և անհապաղ միանալ ժողովրդին. ոստիկանության նախկին կապիտան Վ. Գրիգորյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության նախկին կապիտան Վան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պետք է անհապաղ միանալ ժողովրդին:
«Այս օրհասական պահին կրկին ամենայն հարգանքով դիմում եմ իրավապահ կառույցներին հորդորելով չծառայել այս այլասեռված, անգրագետ, դավաճան իշխանություններին, ովքեր երկիրը տանում են կործանման վտանգելով մեր երեխաների ապագան։ Պետք է անհապաղ միանալ ժողովրդին»,- գրել է նա:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանության ավագ լեյտենանտ Վանիկ Պարույրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով համակարգում աշխատանքից դուրս գալու որոշման մասին։ Նա մասնավորապես գրել էր, որ այժմ կանգնած ենք էլ ավելի լուրջ վտանգի առաջ, քան պարտադրված պատերազմի ժամանակ, մեզնից է կախված Հայրենիքի անվտանգության երաշխիքը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



